Մազութի արտահոսքի արտակարգ պատահարի վերացման դաշնային օպերշտաբ է ստեղծվել․ ՌԴ ԱԻՆ
https://parstoday.ir/hy/news/world-i228010-Մազութի_արտահոսքի_արտակարգ_պատահարի_վերացման_դաշնային_օպերշտաբ_է_ստեղծվել_ՌԴ_ԱԻՆ
Ստեղծվել է մազութի արտահոսքով պայմանավորված արտակարգ դրության վերացման դաշնային օպերատիվ շտաբ, դրա անդամներն ու արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել են Անապա, հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2025 14:07 Asia/Tehran
  • Մազութի արտահոսքի արտակարգ պատահարի վերացման դաշնային օպերշտաբ է ստեղծվել․ ՌԴ ԱԻՆ

Ստեղծվել է մազութի արտահոսքով պայմանավորված արտակարգ դրության վերացման դաշնային օպերատիվ շտաբ, դրա անդամներն ու արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել են Անապա, հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ձևավորված դաշնային շտաբը կաշխատի անմիջապես արտակարգ իրավիճակի վայրում՝ մինչև մազութի թափման հետևանքների ամբողջական վերացումը:

Նշվում է, որ շտաբում ընդգրկվել են տարբեր դաշնային նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք լիազորված են տեղում օպերատիվ որոշումներ ընդունել:

ԱԻՆ-ում հավելել են, որ նախարարն անձամբ կվերահսկի աշխատանքների ընթացքը, որոնք շուրջօրյա ռեժիմով իրականացվում են աղտոտված ափին, և կառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնի ՝ երկու լցանավերի խորտակման հետևանքների շուտափույթ վերացման լրացուցիչ միջոցներ մշակելու համար:

Կերչի նեղուցի շրջանում դեկտեմբերի 15-ին փոթորկի ժամանակ վթարի են ենթարկվել «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» տանկերները, տարհանվել է 27 նավաստի, նրանցից մեկը մահացել է: ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ծով է արտահոսել մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք։

Կուբանում դաշնային բնույթի արտակարգ իրավիճակների ռեժիմ է սահմանվել։ Փրկարարներն ու կամավորները ափից հավաքում են աղտոտված ավազը, մասնագետները ջրատարածքից հեռացնում են նավթաջրային խառնուրդը և սորբենտով մշակում են իրականացնում։ 

 Տարածաշրջանում մազութից տուժած թռչունների փրկության վեց կենտրոն է գործում։

arm.sputniknews