ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն
https://parstoday.ir/hy/news/world-i228108-ՌԴ_ն_Իրանը_և_Ադրբեջանը_տրանսպորտի_հարցով_հանդիպում_կանցկացնեն
Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը հունվարի 28-ին հանդիպում կանցկացնեն տրանսպորտի հարցով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2025 16:43 Asia/Tehran
  • ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը հունվարի 28-ին հանդիպում կանցկացնեն տրանսպորտի հարցով։

Հանդիպման անցկացման վայրը և մակարդակը նշված չեն:

Այս հարցը քննարկել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզան Սադիղը և ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը՝ առցանց բանակցություններում։

Գերատեսչությունների ղեկավարները խոսել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցման տեխնիկական և կատարողական աշխատանքների մասին։