Ցույցեր Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի երդմնակալության նախօրեին
Parstoday - Տասնյակ հազարավոր ամերիկացիներ մայրաքաղաք Վաշինգտոնում և երկրի որոշ այլ քաղաքներում բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի դեմ:
Վաշինգտոնում ամերիկացի ցուցարարները, պաստառներ կրելով և կարգախոսներ վանկարկելով, իրենց բողոքն են արտահայտել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ՝ կապված օտարերկրյա ներգաղթյալների և կլիմայի փոփոխության հետ:

Ըստ Sahab ցանցի հաղորդման, որը մեջբերում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, ամերիկացիների բողոքն այն բանից հետո է եղել, երբ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ սպիտակ տանը գտնվելու իր առջին օրվա ընթացքում, հրամայկան կստորագրի օտարերկրացիներին ԱՄՆ-ից հեռացնելու վերաբերյալ։

Նշվում է, որ Թրամփը երեքշաբթի օրվանից (հունվարի 21-ից) կսկսի ամերիկյան պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան։
Ինդիանա նահանգի սենատորի խոսքով՝ Դոնալդ Թրամփը նախատեսում է արտաքսել բոլոր տասնհինգ միլիոն անօրինական ներգաղթյալներին, ովքեր ներգաղթել են ԱՄՆ «Ջո Բայդենի» նախագահության օրոք։
Բրազիլիայի, Կոլումբիայի, Կուբայի, Էլ Սալվադորի, Գվատեմալայի, Հայիթիի, Հոնդուրասի, Մեքսիկայի և Վենեսուելայի իշխանությունները ապագա ներգաղթային քաղաքականությունը և Միացյալ Նահանգներից ներգաղթյալների խմբային արտաքսումը համարել են որպես մարդու իրավունքների խախտում և ընդգծել են. «Բոլոր ներգաղթյալները՝ անկախ նրանց ներգաղթի կարգավիճակից, ունեն հիմնական և անքակտելի իրավունքներ»։