Ցույցեր Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի երդմնակալության նախօրեին
https://parstoday.ir/hy/news/world-i228276-Ցույցեր_Վաշինգտոնում_Միացյալ_Նահանգների_նորընտիր_նախագահի_երդմնակալության_նախօրեին
Parstoday - Տասնյակ հազարավոր ամերիկացիներ մայրաքաղաք Վաշինգտոնում և երկրի որոշ այլ քաղաքներում բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2025 13:49 Asia/Tehran
  • Ցույցեր Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի երդմնակալության նախօրեին

Parstoday - Տասնյակ հազարավոր ամերիկացիներ մայրաքաղաք Վաշինգտոնում և երկրի որոշ այլ քաղաքներում բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի դեմ:

Վաշինգտոնում ամերիկացի ցուցարարները, պաստառներ կրելով և կարգախոսներ վանկարկելով, իրենց բողոքն են արտահայտել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ՝ կապված օտարերկրյա ներգաղթյալների և կլիմայի փոփոխության հետ:

Ըստ Sahab ցանցի հաղորդման, որը մեջբերում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, ամերիկացիների բողոքն այն բանից հետո է եղել, երբ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ սպիտակ տանը գտնվելու իր առջին օրվա ընթացքում, հրամայկան կստորագրի օտարերկրացիներին ԱՄՆ-ից հեռացնելու վերաբերյալ։

Նշվում է, որ Թրամփը երեքշաբթի օրվանից (հունվարի 21-ից) կսկսի ամերիկյան պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան։

Ինդիանա նահանգի սենատորի խոսքով՝ Դոնալդ Թրամփը նախատեսում է արտաքսել բոլոր տասնհինգ միլիոն անօրինական ներգաղթյալներին, ովքեր ներգաղթել են ԱՄՆ «Ջո Բայդենի» նախագահության օրոք։

Բրազիլիայի, Կոլումբիայի, Կուբայի, Էլ Սալվադորի, Գվատեմալայի, Հայիթիի, Հոնդուրասի, Մեքսիկայի և Վենեսուելայի իշխանությունները ապագա ներգաղթային քաղաքականությունը և Միացյալ Նահանգներից ներգաղթյալների խմբային արտաքսումը համարել են որպես մարդու իրավունքների խախտում և ընդգծել են. «Բոլոր ներգաղթյալները՝ անկախ նրանց ներգաղթի կարգավիճակից, ունեն հիմնական և անքակտելի իրավունքներ»։