CNN. Թրամփը հանձնարարել է Պուտինի հետ բանակցություններ վարել երդմնակալությունից հետո
https://parstoday.ir/hy/news/world-i228288-cnn._Թրամփը_հանձնարարել_է_Պուտինի_հետ_բանակցություններ_վարել_երդմնակալությունից_հետո
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր թիմին հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 20-ին նրա երդմնակալության արարողությունից հետո առաջին օրերին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2025 05:32 Asia/Tehran
  • CNN. Թրամփը հանձնարարել է Պուտինի հետ բանակցություններ վարել երդմնակալությունից հետո

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր թիմին հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 20-ին նրա երդմնակալության արարողությունից հետո առաջին օրերին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ «Թրամփն իր օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի օր հետո»։

Զրույցի թեմաներից մեկը, հաղորդում է CNN-ը, կլինի առաջիկա ամիսներին ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով երկու առաջնորդների հնարավոր անձնական հանդիպման քննարկումը։