250 միլիոն դոլար - Ամենաթանկ երդմնակալության արարողությունը Թրամփի համար
Հունվար 20, 2025 14:54 Asia/Tehran
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը ԱՄՆ-ի համար, 250 միլիոն դոլար ծախս կունենա:
Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը, մեջբերելով Reuters-ը, Թրամփի նախագահության առաջին շրջանի ընթացքում այս ծախսը հայտարարվել էր 107 մլն դոլար ։
Աշխարհի մի խումբ միլիարդատերեր, այդ թվում՝ սոցիալական ցանցերի մենեջերներ, իրենց ներդրումն են ունեցել այս ծախսերը հոգալու գործում:
Վիրտուալ արժույթների ոլորտում ակտիվ ընկերություններն առաջին անգամ միացել են Թրամփի քաղաքական արշավի դոնորների խմբին։
Թրամփը երկուշաբթի օրը՝ Վաշինգտոնի ժամանակով, երդվելու է որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։