Google-ի կապն Իսրայելի կողմից պաղեստինցիների ցեղասպանությանը
Ամերիկյան Washington Post թերթը բացահայտել է Գազայի ցեղասպանության հարցում Սիոնիստական ռեժիմի հետ Google-ի համագործակցությունը։
Թերթը գրում է, որ Գազայի վրա Իսրայելի հարձակման հեցն առաջին շաբաթներին ամերիկյան Google ընկերությունը ռեժիմի բանակը զինել է արհեստական ինտելեկտի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով։ Ըստ այս հաղորդման՝ ընկերության հետ Իսրայելի համագործակցությունը մեկնարկել է 2021թ․։
Google-ը իսրայելցի զինվորականներին հասանելիություն է տրամադրել փաստաթղթերի և աուդիո ֆայլերի մշակման Gemini-ին հավելվածի տվյալների բազային։ Համագործակցությունը շարունակվեկլ է մինչև 2023թ նոյեմբեր, երբ Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածի մեծ մասը հավասարվեց հողին։
Ինչպես գրում է թերթը, այս հանցագործություններից հետո Google-ի ավելի քան 100 աշխատակիցներ ընկերությանը կոչ են արել վերանայել համագործակցությունն Իսրայելի բանակի հետ, սակայն պահանջներն անտեսվել են։
Փաստերը վկայում են, որ իսրայելցի զինվորականները շարունակում են օգտագործել Google-ի կողմից տրամադրվող արհեստական ինտելեկտի վերջին տեխնոլոգիաները։
Ավելի վաղ, Google-ն աշխատանքից ազատել էր իր մի քանի աշխատակիցների, որոնք բողոքել էին Իսրայելի ռեժիմին ամպային և արհեստական ինտելեկտի ծառայությունների տրամադրման Nimbus-ի 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի դեմ։