Ինչպե՞ս է Hind Rajab հիմնադրամը մանկասպան իսրայելցի զինվորներից խլել հանգիստը
2024 թվականի փետրվարին պաղեստինցի ակտիվիստները ստեղծեցին Hind Rajab հիմնադրամը՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իսրայելցի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
Հիմնադրամը Բրյուսելում գործող իրավապաշտպան կազմակերպություն է, որը փորձում է արդարություն հաստատել Գազայում շարունակվող ցեղասպանության հարցում:
Pars Today-ի հաղորդմամբ՝ հիմնադրամն անվանվել է պաղեստինցի փոքրիկ Հինդ Ռաջաբի անունով, ով սպանվել էր 2023 թվականի հունվարին՝ Գազայի հատվածում, իսրայելական օկուպանտ բանակի կողմից։
Հիմնադրամը կապված է «Մարտի 30» շարժման հետ և աշխատում է իսրայելական օկուպանտներին՝ պաղեստինցիների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների համար պատասխանատըվության կանչելու ուղղությամբ։ Այն տեղեկատվություն է հավաքել երկքաղաքացիություն ունեցող ավելի քան 1000 իսրայելցի զինվորների մասին, ովքեր մասնակցել են Գազայի հատվածի պատերազմին և 8 երկրներում ավելի քան 30 բողոք է ներկայացրել նրանց դեմ։
Վերջին հայցը վերաբերվում է Բարսելոնա քաղաքում տեղակայված իսրայելական բանակի պահեստազորի անդամին։ Ավելի վաղ, հիմնադրամը հայտ էր ներկայացրել Իտալիայում թաքնվող՝ Իսրայելի բանակի ավագ սպա Ղասսան Ալիանի ձերբակալության պահանջով։
Բողոքի մյուս հայցը ներկայացվել է Շվեդիային՝ իսրայելական բանակի զինվոր Բոազ Բեն Դավթի դեմ, որը մեղադրվում է Գազայում ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանության ակտեր կատարելու մեջ։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ երեքշաբթի օրը Մեքսիկայում երկու իսրայելցի զինվոր է ձերբակալվել։ Նախկինում բրազիլացի դատավորը ռազմական հանցագործությունների մեղադրանքով սիոնիստ զինվորի ձերբակալության օրդեր էր տվել, որցի հետո այդ զինվորը փախել էր երկրից։
Hind Rajab-ի հայցերի հիմքում Գազայում իսրայելցի զինվորների կատարած հանցագործությունների՝ սոցցանցերում հրապարակված պատկերներն են։
Ներկայումս հիմնադրամը կազմել է երկքաղաքացիություն ունեցող հարյուրավոր սիոնիստ զինվորների անունների ցուցակը, որոնց երկրորդ քաղաքացիություն տրամադրած երկիրը ստորագրել է Հռոմի կանոնադրությունը։ Գազայում տների ավերման և մարդկանց ունեցվածքի հափշտակության տեսագրություններն ու պատկերները, որոնք այս զինվորները հրապարակել են ռեժիմի քարոզչական ստորաբաժանման հրահանգով, դարձել են հիմքեր՝ նրանց նկատմամբ օրինական հետապնդում իրականացնելու համար։
Հիմնադրամի գործողությունները կանխելու նպատակով, իսրայելական բանակը հրաման է արձակել ջնջել բոլոր պատկերները, որ զինվորները հրապարակել են սոցիալական ցանցերում և զերծ մնալ իրենց էջերում բանակին անդամակցության մասին հիշատակելուց:
Իսրայելի ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տվել անհարկի չմեկնել այն երկրներ, որոնք ստորագրել են Հռոմի կանոնադրությունը (Եվրամիություն, Հնդկաստան, Միացյալ Թագավորություն, Թաիլանդ, ՀԱՀ, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Կանադա, Մեքսիկա և Լատինական Ամերիկա), իսկ այդ երկրներում իր դեսպանատներին կարգադրել է՝ նման իրավիճակի հետ բախվելու դեպքում, զինվորներին հնարավորինս շուտ դուրս բերել այդ երկրներից։