Էրդողանը մարմնավորել է Թուրքիայի ամենասարսափելի մղձավանջները. TAZ
https://parstoday.ir/hy/news/world-i2284-Էրդողանը_մարմնավորել_է_Թուրքիայի_ամենասարսափելի_մղձավանջները._taz
Մի կողմից՝ Թուրքիային սպառնում է քրդերի և կառավարական ուժերի միջև տեղի ունեցող պատերազմը, մյուս կողմից՝ իսլամիստների ահաբեկչությունների վտանգը: Եվ այս ամեն ինչը տեղի է ունենում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պետությունը իր ուղով տանելու քաղաքականության օրերին: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «Tageszeitung»-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2016 14:53 Asia/Tehran
  • Էրդողանը մարմնավորել է Թուրքիայի ամենասարսափելի մղձավանջները. TAZ

Մի կողմից՝ Թուրքիային սպառնում է քրդերի և կառավարական ուժերի միջև տեղի ունեցող պատերազմը, մյուս կողմից՝ իսլամիստների ահաբեկչությունների վտանգը: Եվ այս ամեն ինչը տեղի է ունենում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պետությունը իր ուղով տանելու քաղաքականության օրերին: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «Tageszeitung»-ին:

Էրդողանը ցանկանում է ամենքին դարձնել իր հավատարիմ և լսող կողմակիցները: Նա արել է ամեն բան, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը: Այսպես, կառավարությունը թուլացրեց քրդերի քաղաքական շարժումը և սանձազերծեց Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պատերազմը, քրեականացրեց ընդդդիմությունը և մարդկանց զրկեց ձայնի իրավունքից:

«Երկիրն ավելի պառակտված է, քան երբևէ: Հարուստ և աղքատ մարդկանց, «արևելքի» և «արևմուտքի» միջև իսկական անդունդ է»,- գրում է TAZ-ը:

operativ.am

2/2/2016