Ռուսաստանում ուժի մեջ է մտել կեղծ ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենքը
https://parstoday.ir/hy/news/world-i228506-Ռուսաստանում_ուժի_մեջ_է_մտել_կեղծ_ամուսնությունների_դեմ_պայքարի_մասին_օրենքը
Այսօրվանից Ռուսաստանում ուժի մեջ է մտել կեղծ ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենքը. այսուհետ օտարերկրացիները ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար պետք է երեք տարի ամուսնացած լինեն ՌԴ քաղաքացու հետ կամ ընդհանուր երեխա ունենան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2025 14:33 Asia/Tehran
  • Ռուսաստանում ուժի մեջ է մտել կեղծ ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենքը

Այսօրվանից Ռուսաստանում ուժի մեջ է մտել կեղծ ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենքը. այսուհետ օտարերկրացիները ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար պետք է երեք տարի ամուսնացած լինեն ՌԴ քաղաքացու հետ կամ ընդհանուր երեխա ունենան:

Եթե ամուսնությունը գրանցված չէ, ապա դատարանում անհրաժեշտ կլինի ապացուցել, որ երեխայի ծնողները առնվազն երեք տարի համատեղ բնակվում են ՌԴ-ում և մասնակցում են երեխաների դաստիարակությանը:

ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը պարզաբանել է, որ նոր կանոնները չեն վերաբերի Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի և Ուկրաինայի հայրենակիցներին:

2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դատարանի կողմից ամուսնությունն անվավեր ճանաչելու հիման վրա կայացվել է ժամանակավոր կացության թույլտվությունների չեղարկման 107 և կացության թույլտվության չեղարկման մասին 75 որոշում։

Հիշեցնենք` Ռուսաստանի իշխանությունները միգրացիոն օրենսդրության խստացումը սկսեցին քննարկել 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի կատարման մեջ մեղադրվում են Տաջիկստանից ներգաղթած 4 անձինք:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականին ժամանակավոր բնակության թույլտվություն տալու մասին որոշումների ընդհանուր թվի մոտ 40 տոկոսը կայացվել է Ռուսաստանի քաղաքացու հետ ամուսնության փաստով, իսկ կացության թույլտվությունների կեսը տրվել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երեխաների առկայության հիման վրա։ Գերատեսչությունում հայտարարել են` կասկածներ ունեն, որ որոշումներից շատերը հիմնված են եղել կեղծ ամուսնությունների կամ կեղծ հայրության վրա։

 

Sputnik.