Գրենլանդիայի կապակցությամբ Ֆրանսիայի ռազմական որոշումից մինչև Իրանի օդային զորավարժություններ
Գրենլանդիայի կապակցությամբ Ֆրանսիայի ռազմական որոշումից մինչև Իրանի օդային զորավարժություններ Այսօրվա լրահոսում կներկայացնենք մի շարք լուրեր Իրանից ու աշխարհից։
Իտալիայի վարչապետի ու երկու նախարարների նկատմամբ դատական գործ է հարուցվել
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մալոնին հայտարարել է, որ իր և երկու նախարարների նկատմամբ դատական գործ է հարուցվել՝ միջազգային դատարանի լողմից հետապնդման մեջ գտնվող Լիբիայի քաղաքացուն ազատ արձակելու պատճառով։
Նա նշել է, որ դատական գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառով։
Իտալիայի վարչապետն ու երկու նախարարները մեղադրվում են Լիբիայի դատական ոստիկանության պետ Ասամե Նաջիմի ազատ արձակման գործընթացը դյուրացնելու մեջ։
Ֆրանսիան պատրաստ է ռազմական ուժ տեղակայել Գրենլանդիայում
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ ի պատասխան Գրենլանդիան ԱՄՆ տարածքին կցելու մասին Դոնալդ թրամփի սպառնալիքների, Փարիզը Դանիայի իշխանությունների հետ քննարկել է կղզում ռազմական ուժ տեղակայելու՝ Ֆրանսիայի պատրաստակամության հարցը։
Իսկ Reuters գործակալությքւբը երեքշաբթի օրը հաղորդել է, որ Դանիայի վարչապետ Մաթե Ֆրեդրիքսընը և ՆԱՏՕ_ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն համաձայնության են եկել Հյուսիսային բևեռի պաշտպանությունն ապահովելու հարցի շուրջ։
Գրենլանդիան Դանիայի կազմում գտնվող ինքնավար տարածք է, որի տարածքի երկու երրորդը գտնվում է Հյուսիսային բևեռում։
ԱՄՆ_ն աջակցում է UNRWA_ ի նկատմամբ Իսրայելի հակամարդկային քայլերին
ԱԽ_ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն աջակցելով UNRWA ի նկատմամբ Իսրայելի հակամարդակին քայլերին, հայտարարել է." Մենք աջակցում ենք Իսրայելի ինքնիշխան որոշմանը՝ կապված Պաղեստինում UNRWA_ի գործունեությունն արգելելու և Պաղեատինում այդ կազմակերպության դերի շուրջ հետաքննություն սկսելու հետ"։
Թրամփի կողմից դաշնային բյուջեն կրճատելու որոշման հետևանքով կտուժի ցածր եկամուտ ունեցող 72 միլիոն ամերիկացի
Դաշնային օգնությոյնների բյուջեն կրճատելու Դոնալդ Թրամփի որոշման արդյունքում, "Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին առողջապահական օգնություն տրամադրող" կազմակերպությոյնները հայտարարել են, որ այլևս հասանելիությոյն չունեն դաշնային բյուջեին, որը հատկացվում էր ցածր եկամուտ ունեցող 72 միլիոն ամերիկացիներին աջակցելու համար։
Գերմանիան ու Իսպանիան դեմ են արտահայտվել պաղեստինցիներին բռնագաղթի ենթաիկելու՝ Թրամի ծրագրին
Գերմանիային կանցլեր Օլաֆ Շոլցն արձագանքելով պաղեստինցիներին բռնի կերպով այլ երկրներ տեցափոխելու՝ Դոնալդ Թրամփի ծրագրին, հայտարարել է, որ դա անընդունելի է։
Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարսին նույնպես հայտարարել է, որ դեմ է Թրամփի ծրագրին, նշելով, որ Գազայի հատվածը պատկանում է պաղեստինցիներին։
Սենատին չի հաջողվել պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
Իսրայելի դեմ ուղղված քայլերի և Նեթանյահուին մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրելու պատճառով Միջազգային քրեական դատարանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ սենատի ծրագիրը բավարար քանակությամբ դրական ձայներ չի հավաքել։
Ալժիրում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ֆրանսիայի օդանավակայանում Ալժիրի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված ամոթալի վերաբերմունքի պատճառով, Ալժիրում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ։