Խոսքի ազատություն ըստ Թրամփի. Պաղեստինամետ ուսանողները կհեռացվեն ԲՈՒՀ-ից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ պաղեստինամետ ուսանողների ակտիվությունն ուսումնասիրելու և Պաղեստինին աջակցելու դեպքում նրանց ԲՈՒՀ-ից ազատելու մասին հրամանագիր։
Հղում անելով "Ֆարս" գործակալությանը, "Սահաբ" գործակալությունը հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ կրթական հաստատություններում Պաղեստինին աջակցությունը կանխելու վերաբերյալ։
Սպիտակ տունը հայտարարել է, որ ստորագրված հրամանը ներառում է մի շարք գործողություններ, այդ թվում՝ հետաքննությունների անցկացում այն կրթական հաստատություններում, որտեղ կազմակերպվելն են պաղեատինամետ ցույցեր։
Հայտարարության մեջ ասված է, որ Թրամփը հրամայել է սկսել հետաքննություն՝ ԲՈՒՀ-ի արտասահմանցի ուսանողների ու աշխատակիցների գործով և հեռացնել նրանց, եթե պարզվի, որ աջակցում են Պաղեստինին ու բողոքում Իսրայելի դեմ։
Գազայում Իսրայելի կողմից պաղեստինցիների ցեղասպանությանը զուգահեռ, հազարավոր ամերիկացի ուսանողներ միացան "Գազայի աջակցության շարժմանը"։
Շարժումը սկսվեց Կոլումբիայի համալսարանից, անցած տարվա ապրիլի 17-ին և մեծ արագությամբ տարածվեց ամերիկյան մյուս համասլարաններում։
Ոստիկանությունը ձերբակալեց հազարավոր պաղեստինամետ ուսանողների։