Եվրոպայի տարածքում գերազանցապես անհասանելի է համացանցը. լրատվամիջոցներ
https://parstoday.ir/hy/news/world-i22888-Եվրոպայի_տարածքում_գերազանցապես_անհասանելի_է_համացանցը._լրատվամիջոցներ
Եվրոպայի տարածքում գերազանցապես անհասանելի է համացանցը։ Մասնավորապես եվրոպացիներին անհասանելի են WhatsApp, Reddit եւ Slack ծառայությունները, հայտնում է The Independent–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2016 05:04 Asia/Tehran
  • Եվրոպայի տարածքում գերազանցապես անհասանելի է համացանցը. լրատվամիջոցներ

Եվրոպայի տարածքում գերազանցապես անհասանելի է համացանցը։ Մասնավորապես եվրոպացիներին անհասանելի են WhatsApp, Reddit եւ Slack ծառայությունները, հայտնում է The Independent–ը։

Հավանաբար, զանգվածային խոտանի պատճառը TeliaSonera հեռուստահաղորդակցման հոլդինգի լարերի անսարքությունն է, որը ձգվում է ամբողջ Ատլանտյան օվկիանոսով՝ Եվրոպայից ԱՄՆ։

Որոշ օգտատերերի մոտ այդ ծառայություններն աշխատում են, բայց մշտական խափանումներով եւ շատ դանդաղ։ Անհասանելի է հակավիրուսային CloudFlare ծառայությունը։ CloudFlare–ից հաստատել են, որ անսարքություններ կան ամբողջ Եվրոպայի տարածքում։

Պատճառներից մեկը կարող է լինել Amazon–ի ծառայությունների խափանումը, քանի որ ընկերությունն ապահովում է շատ եվրոպական կայքերի բնականոն աշխատանքը։