ԱՄՆ 14 նահանգ դատական հայց է ներկայացրել Իլոն Մասկի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i229260-ԱՄՆ_14_նահանգ_դատական_հայց_է_ներկայացրել_Իլոն_Մասկի_դեմ
ԱՄՆ 14 նահանգների գլխավոր դատախազներից բաղկացած խումբը դատի է տվել Իլոն Մասկին և նախագահ Դոնալդ Թրամփին՝ հիմնավորելով, որ այն լիազորությունները, որոնք Սպիտակ տունը տվել է միլիարդատիրոջը և նրա Կառավարության արդյունավետության վարչությանը (DOGE), հակասահմանադրական է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2025 15:08 Asia/Tehran
  • ԱՄՆ 14 նահանգ դատական հայց է ներկայացրել Իլոն Մասկի դեմ

ԱՄՆ 14 նահանգների գլխավոր դատախազներից բաղկացած խումբը դատի է տվել Իլոն Մասկին և նախագահ Դոնալդ Թրամփին՝ հիմնավորելով, որ այն լիազորությունները, որոնք Սպիտակ տունը տվել է միլիարդատիրոջը և նրա Կառավարության արդյունավետության վարչությանը (DOGE), հակասահմանադրական է:

Այս մասին հայտնում է NBC News-ը։

Արիզոնայի, Միչիգանի, Ռոդ Այլենդի  և այլ նահանգների դեմոկրատ գլխավոր դատախազների հայցն ուղղված է Մասկի անսահմանափակ լիազորությունների դեմ։

Նրանց խոսքով՝ DOGE-ն առաջնորդում է Թրամփի վարչակազմի ջանքերը՝ դաշնային աշխատուժը կտրուկ նվազեցնելու, գործակալությունները կազմալուծելու և զգայուն տվյալների դաշտ մուտք գործելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազները պնդում են, որ Թրամփը խախտել է Սահմանադրության նշանակումների մասին դրույթը՝ ստեղծելով DOGE ոչ պաշտոնական կառավարական գործակալությունն առանց Կոնգրեսի հավանության, և նրան տվել է անսահման լիազորություններ՝ առանց Սենատի հետ խորհրդակցելու և առանց նրա համաձայնության։ Նահանգները պահանջում են դատարանի որոշում, որը թույլ կտա արգելափակել Մասկի կողմից իրականացվող կառավարության ֆինանսավորման փոփոխությունները, պայմանագրերի չեղարկումը, կադրային որոշումների կայացումը և այլն:Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայցն անվանել է «նախագահ Թրամփի դեմ արդարադատությունը զենք դարձնելու շարունակություն»: 

«Սպիտակ տունը կշարունակի պայքարել դատարանում՝ ակնկալելով, որ կարդարացվենք», - ասել է նա:  Սա DOGE-ի առնչությամբ Թրամփի վարչակազմի դեմ ուղղված իրավական հայցերից միակը չէ: Ավելի վաղ կառավարության մի խումբ ​​աշխատակիցներ հայց էին ներկայացրել դատարան՝ փորձելով թույլ չտալ, որ զգայուն տվյալները հասանելի դառնան Մասկին և նրա վարչությանը, ինչպես նաև արգելափակել DOGE-ի կողմից դաշնային աշխատակիցներին հեռացնելու գործընթացը, քանի դեռ «Մասկը պատշաճ կերպով չի նշանակվել՝ համաձայն ԱՄՆ սահմանադրության»:    Կառավարության արդյունավետության վարչությունը՝ միլիարդատեր գործարար Մասկի գլխավորությամբ, ստեղծվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ «կանխելու դաշնային միջոցների վատնումը»։

armenpress.am