Բրիտանիայում 15-ամյա նեոնացիստին մեղադրում են ահաբեկչության մեջ
Մեծ Բրիտանիայում արգելված նեոնացիստական խմբավորման 15-ամյա անդամի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողությունների նախապատրաստությանը մասնակցելու մեջ:
Իրանի ռադիոհեռուստատեսության փոխանցմամբ՝ Բրիտանիայի հակաահաբեկչական ոստիկանությունը րոպեներ առաջ հայտարարել է, որ դեռահասին անցյալ շաբաթ ձերբակալել են երկրի հյուսիս-արևելքում, իսկ բնակարանը, որտեղ նա գտնվե;լ է, խուզարկվել է։ Հինգշաբթի օրը դեռահասը պետք է ներկայանա Վեսթմինսթրի դատարան:
Ոստիկանությունը հայտարարել է, որ խմբավորումը, որին անդամակցելու մեջ պատանին մեղադրվում է, արգելված կազմակերպություն է հայտարարվել 2021 թվականին։
Ներգաղթյալների նկատմամբ բռնությունն ու նրանց վրա հարձակումների աճը և ներգաղթյալներին արտաքսելու պահանջով վերջին ամիսների ցույցերը բորբոքել են երկրի հասարակությունը և անհանգստացրել ներգաղթյալներին։
Անցած տարվա ամռանը ռասիստական խմբերը, երեք դեռահաս աղջիկներին սպանած ազգությամբ բրիտանացի և դավանանքով քրիստոնյա անձին համացանցում և սոցիալական ցանցերում ներկայացրել էին որպես մուսուլման ներգաղթյալ և նրան կեղծ իսլամական անուն տվել, ինչը ճանապարհ հարթեց մուսուլմանների և իսլամական վայրերի վրա հարձակումների համար։
Ռասիստները թիրախավորում են նաև պրոմիգրանտ քաղաքական գործիչներին։ Այդ գործիչների թվում է կին պատգամավոր Ջո Քոքսը, ով հանդես է գալիս ի պաշտպանություն ներգաղթյալների իրավունքների։ 2016 թվականի հունիսին նա Արևմտյան Յորքշիրի իր ընտրատարածքում հարձակման ենթարկվեց զինված ռասիստի կողմից։ Հարձակվողը բացականչել էր «Նախ՝ Բրիտանիան» կարգախոսը, որը ծայրահեղ աջ խմբավորման անվանումն է։
Մուսուլմանների և ներգաղթյալների իրավունքների կողմնակիցները կարծում են, որ մուսուլմանների ու ներգաղթյալների դեմ ուղղված հայտարարությունները և նրանց երկրի խնդիրների մեջ մեղադրելը նպաստում են այլ փոքրամասնությունների վրա հարձակումների աճին։