Ադրբեջանի նախագահը հայտարարել է Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերություններ ունենալու մտադրության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i230288-Ադրբեջանի_նախագահը_հայտարարել_է_Հարավային_Կովկասում_բարիդրացիական_հարաբերություններ_ունենալու_մտադրության_մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերություններ ունենալու մտադրության մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 14, 2025 19:39 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահը հայտարարել է Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերություններ ունենալու մտադրության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերություններ ունենալու մտադրության մասին։

«Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Ցավոք, հարավկովկասյան տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։ Հիմա համեմատաբար հանգիստ ժամանակաշրջանում ենք։ Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք դրա վրա», - ըստ APA-ի՝ հայտարարել է Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում:

«Ուստի մենք պետք է կենտրոնանանք դրա վրա. ստեղծել անվտանգության մեխանիզմներ, որոնք կլինեն համապարփակ, վերացնել նոր ռազմական առճակատման ցանկացած սպառնալիք և փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ»,- հավելել է Ալիևը։

news.am