Իրանի ու 11 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, ՄԱԿ-ում նշվել է Նոռուզը
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության ջանքերով նշվել է Նոռուզը, նպատակ ունենալով ամրապնդել ազգերի միջև մշակութային կապերը:
Այս միջոցառումը ոչ միայն նպատակ ունի խթանել Նոռուզի մշակույթն ու սովորույթները, այլև հանդիսանում է ժողովուրդների միջև համերաշխության և համագործակցության խորհրդանիշ՝ ուղղված խաղաղության և բարեկամության հաստատմանը։
Նոռուզը՝ որպես հնագույն տոն և մշակութային համերաշխության խորհրդանիշ, նշվում է ոչ միայն Իրանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Նոռուզի գրանցումը համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցանկում, վկայում է միջազգային հարաբերությունների ամրապնդման և բնության նկատմամբ հարգանքի գործում այս տոնի կարևորութան մասին։
Նոռուզին նվիրված միջոցառումը կայացել է երեքշաբթի երեկոյան՝ ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի, Նոռուզը նշող 11 երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Ուզբեկստանի, Աֆղանստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նոռուզը հայտնի է որպես ժողովուրդների միջև մշակութային կապերի և եղբայրության խորհրդանիշ:
Միջոցառմանն ունեցած ելույթում, Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Նոռուզը դուրս է ազգային սահմաններից և ազգերի միջև մշակութային կապերի և եղբայրության խորհրդանիշն է։ Նա նշել է, որ Նոռուզը սեր, խաղաղություն և երջանկություն է ներշնչում և կարող է միավորել ազգերին ընդհանուր մարդկային արժեքների շուրջ։
Արարողությանը ներկա տարբեր երկրների դեսպանները շնորհավորել են Նոռուզի կապակցությամբ և աշխարհին մաղթել խաղաղություն և առողջություն: Միջոցառման ընթացքում հնչել են իրանական և Նոռւզին նվիրված երաժշտական կատարումներ։
Նոռուզը ոչ միայն ազգային տոն է, այլ նաև համերաշխության և մշակույթների ու բնության նկատմամբ հարգանքի համաշխարհային խորհրդանիշ: ՄԱԿ-ում Նոռուզին նվիրված միջոցառումների անցկացումը վկայում է միջազգային հարաբերությունների ամրապնդման և մարդկային արժեքների առաջմղման գործում այս տոնի կարևոր դերի մասին:
Այս միջոցառումը մշակութային և սոցիալական համագործակցության տեսանկյունից կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար և օգնել ստեղծել խաղաղության և բարեկամության վրա հիմնված աշխարհ: Հաշվի առնելով Նոռուզի պատմությունն ու խորը արմատները, այս տոնը կարող է մշակութային կամուրջ լինել ազգերի միջև և նպաստել միջազգային համերաշխությանն ու փոխըմբռնմանը: