Վենեսուելա. Պատժամիջոցների քաղաքականությամբ ԱՄՆ-ն ոչ մի արդյունքի չի հասնի
-
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո
Վենեսուելայի կառավարությունը, դատապարտելով Կարակասի նավթն ու գազը գնող երկրներին ուղղված՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքները, հայտարարել է. «Վենեսուելայի ճանապարհը հստակ է և ոչինչ ու ոչ ոք մեզ չի կանգնեցնի»:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Վենեսուելայի կառավարության հայտարարության մեջ ասված է. «Թրամփի որոշումը՝ 25 տոկոս մաքսատուրք սահմանել Կարակասից նավթ և գազ գնող ցանկացած երկրի նկատմամբ, կամայական և անօրինական գործողություն է, որը հուսահատության արդյունք է և բացահայտում է այն փաստը, որ Վենեսուելայի նկատմամբ նախկինում կիրառված բոլոր պատժամիջոցները ձախողվել են։
Վաշինգտոնն իր օրակարգում ներառել է Վենեսուելայի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ մեր ժողովրդին ծնկի բերելու ակնկալիքով։ Դրանք ակնհայտորեն խախտում են միջազգային առևտրի կանոնները և ինչպես միշտ որևէ արդյունք չեն ունենալու և ձախողվելու են, ինչպես նախկինում։
Նրանք պարտվեցին, քանի որ Վենեսուելան անկախ երկիր է, որի ժողովուրդն արժանապատվորեն դիմադրել է, իսկ մյուս կողմից՝ մենք մի դարաշրջանում ենք, երբ աշխարհի երկրներն այլևս ծնկի չեն գալիս տնտեսական բռնապետության որևէ ձևի կիրառումից»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Truth Social-ում հայտարարել էր, որ ապրիլի 2-ից երկրորդական մաքսատուրքեր կսահմանի Վենեսուելայի վնկատմամբ, սպառնալով մյուս երկրներին, որ Վենեսուելայից նավթ և գազ գնելու դեպքում ստիպված կլինեն վճարել ԱՄՆ-ին 25 տոկոս տուրքեր։ Այդ