Moody's-ը նախազգուշացրել է ԱՄՆ պետական ֆինանսների հեռանկարների վատթարացման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i230684-moody's_ը_նախազգուշացրել_է_ԱՄՆ_պետական_ֆինանսների_հեռանկարների_վատթարացման_մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային մաքսատուրքերը կարող են խոչընդոտել երկրի աճող պարտքի բեռը եւ բարձր տոկոսադրույքները հաղթահարելու կարողությանը, նախազգուշացրել է Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2025 12:37 Asia/Tehran
  • Moody's-ը նախազգուշացրել է ԱՄՆ պետական ֆինանսների հեռանկարների վատթարացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային մաքսատուրքերը կարող են խոչընդոտել երկրի աճող պարտքի բեռը եւ բարձր տոկոսադրույքները հաղթահարելու կարողությանը, նախազգուշացրել է Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը:

Երկրի ֆիսկալ կայունությունը նվազման բազմամյա ուղու վրա է գտնվում», որը հետագայում էլ ավելի է վատթարացել այն բանից հետո, երբ գործակալությունը ԱՄՆ վարկանիշի բացասական կանխատեսում է արել2023թ. նոյեմբերին, որը գտնվում է «AAA» ամենաբարձր մակարդակում, նշվել է Moody's-ի հաղորդագրությունում:

Միեւնույն ժամանակ, գործակալության վերլուծաբաններն ընդգծել են Միացյալ Նահանգների տնտեսական կայունությունը եւ դոլարի եւ պետական պարտատոմսերի շուկայի դերը՝ որպես համաշխարհային ֆինանսական համակարգի ողնաշար: Այնուամենայնիվ, նրանք ասում են, որ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, ներառյալ զանգվածային մաքսատուրքերը եւ հարկերի կրճատման ծրագրերը, կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ բերել կառավարության եկամուտներին: «Մշտապես բարձր մաքսատուրքերի, չֆինանսավորվող հարկային արտոնությունների եւ տնտեսության համար զգալի ռիսկերի վարկանիշների վրա հնարավոր բացասական ազդեցությունը թուլացրել է այն հեռանկարները, որ ԱՄՆ օգուտները կշարունակեն փոխհատուցել բյուջեի աճող դեֆիցիտը»,- նշել է Moody's-ը:- «Իրականում ֆիսկալ թուլությունը, հավանաբար, կպահպանվի նույնիսկ շատ բարենպաստ տնտեսական եւ ֆինանսական սցենարների դեպքում»:

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը ֆինանսական տարվա համար, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, կազմել է 1,8 տրլն դոլար՝ 8 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ։

Նույնիսկ ամենադրական տնտեսական եւ ֆինանսական սցենարներն ընդգծում են «աճող ռիսկերը, որ ԱՄՆ ֆիսկալ կայունության վատթարացումը այլեւս չի կարող լիովին փոխհատուցվել նրա արտասովոր տնտեսական հզորությամբ»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում:

Աշխարհի խոշորագույն տնտեսությունը «կմնա ուժեղ եւ ճկուն»,- նշել են վերլուծաբանները, բայց «կառավարության քաղաքականությունը առեւտրի, ներգաղթի, հարկերի, դաշնային ծախսերի եւ կանոնակարգման վերաբերյալ կարող է վերափոխել ԱՄՆի եւ համաշխարհային տնտեսությունների մասերը՝ զգալի երկարաժամկետ հետեւանքներով»:

news.am