ՄԱԿ. Գազայում ամեն ինչ, ներառյալ կյանքը, մոտենում է ավարտին
-
ՄԱԿ. Գազայում ամեն ինչ, ներառյալ կյանքը, մոտենում է ավարտին
Pars Today - ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարեց, որ Գազայի հատվածում սպառվում է ամեն ինչ, ներառյալ օգնությունը, ժամանակը և կյանքը:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի խոսնակ Յենս Լորկեն ասել է. «Գազայում Իսրայելի ռեժիմի գործողությունները բարբարոսական հանցագործություններ են»: Ըստ Pars Today-ի, նա Ժնևում կայացած մամուլի ասուլիսում նշել է.«Գազայում ականատես ենք լինում մարդկային կյանքի և արժանապատվության բացահայտ անտեսման»:
Ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի խոսնակի, Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի բնակիչների ամենօրյա հարկադիր տեղահանման հրամաններով ընտանիքների գոյատևման հնարավորությունները նվազում են:
Միաժամանակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մեղադրել է Իսրայելի ռեժիմին միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ բռնի տեղահանելով պաղեստինցիներին Գազայում։
Մարտի 18-ից սիոնիստական ռեժիմը թիրախավորում է խաղաղ բնակիչներին՝ վերսկսելով լայնածավալ հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա։ Այս հարձակումները այդ ռեժիմի կողմից համարվում են Գազայի հատվածում հրադադարի խախտում։ Սա այն դեպքում, երբ վերոնշյալ զինադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել անցյալ հունվարին՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ։
Ղուդսի (Երուսաղեմի) բռնազավթիչ ռեժիմը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում լայնածավալ ցեղասպանական գործողություն է սկսել պաղեստինցիների դեմ, որի արդյունքում նահատակվել և վիրավորվել է ավելի քան 163,000 պաղեստինցի։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այս հարձակումների զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են։ Ավելի քան 14000 մարդ էլ անհետ կորել է այս հարձակումների հետևանքով։