Ամերիկյան կայսրություն հիմնելու Թրամփի փափագը
2024 թվականին Թրամփը փորձեց ընդլայնել ԱՄՆ-ի սահմաններն ու հաստատել Ամերիկյան կայսրություն, այնպիսի ծրագրերով, ինչպես՝ Կանադայի և Մեքսիկայի միացումը Նահանգներին և Գրենլանդիան, Պանաման և Մեքսիկական ծոցը գրավելը:
Երկրորդ անգամ նախագահ ընտրված Թրամփն իշխանության գալուց անմիջապես հետո ներկայացրեց ամերիկյան ազդեցությունն ու տարածքն ընդլայնելու իր հավակնոտ ծրագրերը։ Դրանք ներառում էին Գրենլանդիայի ձեռքբերումը, Պանամայի ջրանցքի վերագրավումը, Կանադայի և Մեքսիկայի միացումը Նահանգներին և Մեքսիկական ծոցն «Ամերիկայի ծոց» վերանվանելը։
Մեքսիկական ծոցն «Ամերիկայի ծոց» վերանվանելը։
Այս որոշումն իրագործվեց «Դարձնե՛նք Ամերիկան կրկին հզոր» Թրամփի քաղաքականության շրջանակում։
Թրամփի հայտարարությունից հետո Google-ը և Apple-ն ամերիկացի օգտատերերի համար «Մեքսիկական ծոցի» անվանումը փոխեցին «Ամերիկայի ծոցի»: Այս փոփոխությունները կիրառվել են Google Maps և Apple Maps ծառայություններում։ Միջազգային ասպարեզում այս անվանափոխությունը պաշտոնապես չի ընդունվել։
Սպիտակ տուն մտնելուց հետո Թրամփը բազմիցս հայտարարեց նաև, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 52-րդ նահանգը։ Նա կարծում է, որ այս քայլը կարող է նպաստել երկու երկրների անվտանգության և տնտեսության բարելավմանը։
Կանադաի պաշտոնյաները կոպիտ արձագանքեցին Թրամփի այս հայտարարությանը։
Իսկ վերլուծաբանների կարծիքով այն խնդրհարույց է։
Թրամփը հայտարարեց նաև Մեքսիկան ԱՄՆ-ին միացնելու ծրագրի մասին, ինչին նորից կտրուկ արձագանքեցին այս անգամ արդեն մեքսիկացի պաշտոնայներն ու միջազգայիօն հանրությունը։
Թրամփը պնդեց նաև, որ պատրաստվում է գնել Գրենլանդիան։
Այս հայտարարություններն արժանացան Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունների բացասական արձագանքին։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարեց, որ Գրենլանդիան չի վաճառվում։ Եվրոպացի առաջնորդները նույնպես քննադատել են այս հայտարարությունները՝ դրանք որակելով որպես Դանիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիք։
Գրենլանդիան ռազմավարական, տնտեսական և ռազմականմեծ նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար։ Կղզին ընկած է դեպի Արկտիկա տանող ճանապարհին և առանցքային դեր է խաղում Ռուսաստանի և Չինաստանի հետ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ, մասնավորապես՝ բևեռային սառույցների հալոցքից բխող նոր ծովային ուղիների վերահսկման առումով: