Ռուսաստան. Իրանի դեմ ռազմական գործողության հետևանքներն անուղղելի կլինեն
https://parstoday.ir/hy/news/world-i230996-Ռուսաստան._Իրանի_դեմ_ռազմական_գործողության_հետևանքներն_անուղղելի_կլինեն
Ռուսաստանը հերթական անգամ զգուշացրել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր ռազմական գործողության հետևանքների կապակցությամբ, նշելով, որ դրանք աղետալի կլինեն ամբողջ աշխարհի համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 04, 2025 10:46 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանի դեմ ռազմական գործողության հետևանքներն անուղղելի կլինեն

Ռուսաստանը հերթական անգամ զգուշացրել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր ռազմական գործողության հետևանքների կապակցությամբ, նշելով, որ դրանք աղետալի կլինեն ամբողջ աշխարհի համար:

Հղում անելով «Ֆարս» գործակալությանը Pars Today-ը հաղորդել է, որ  ՌԴ ՊՆ-ն հինգշաբթի օրը հայտարարել, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքները ռմբակոծելու սպառնալիքն անընդունելի է և դրա իրագործումն անդառնալի հետևանքներ կունենա։

Հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան ընդգծում է  Իրանի միջուկային ծրագրի լուծման համար բանակցությունների միջոցով լուծումներ գտնելու կարևորությունը։

Նախարարությունը հայտարարել է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին Իրանի անդամակցությունն այս երկրին իրավունք է տալիս խաղաղ ճանապարհով օգտագործել միջուկային էներգիան։

ՌԴ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ զգուշացրել է, որ Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումն անօրինական է և անընդունելի և աղետալի ու անուղղելի հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել էր Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված ռազմական սպառնալիքները և զգուշացրել նման գործողությունների հետևանքների մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը NBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Իրանի հետ համաձայնություն չկայանա միջուկային ծրագրի շուրջ, ԱՄՆ-ն կհարձակվի Թեհրանի վրա և նոր պատժամիջոցներ կկիրառի։

Արձագանքելով այդ սպառնալիքներին, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը  նախազգուշացրել է  Անվտանգության խորհրդին ցանկացած ռազմական արկածախնդրության կապակցությամբ և հայտարարել, որ Իրանն արագ և վճռականորեն կպատասխանի ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ ազգային շահերի դեմ ցանկացած ագրեսիայի կամ հարձակման։