Ճապոնիայում անհետացել է շտապօգնության ուղղաթիռը
https://parstoday.ir/hy/news/world-i231074
Ճապոնիայի Ցուշիմա կղզու տարածքում շտապ օգնության ուղղաթիռը դադարեցրել է կապը, հաղորդում է NHK հեռուստատեսությունը։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Ապրիլ 06, 2025 16:40 Asia/Tehran
  • Ճապոնիայում անհետացել է շտապօգնության ուղղաթիռը

Ճապոնիայի Ցուշիմա կղզու տարածքում շտապ օգնության ուղղաթիռը դադարեցրել է կապը, հաղորդում է NHK հեռուստատեսությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ուղղաթիռի հետ կապը կորել է ժամը 15։00-ից (Մոսկվայի ժամանակով 9։00) քիչ առաջ, երբ այն գտնվում էր ծովի վրա՝ Նագասակի պրեֆեկտուրայի Ցուշիմա կղզու մոտ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռում վեց մարդ է եղել։ Երեքն արդեն հայտնաբերվել են․ նրանցից երկուսը գիտակցության մեջ են, մյուսի վիճակը հայտնի չէ։

Եվս երեք անձի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հեռուստաալիքը մանրամասներ չի հայտնել, թե ինչպես և որտեղ են հայտնաբերվել երեք անձինք։

Ծովային անվտանգության ծառայությունը հետախուզումն շարունակում է   պարեկային նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ, նշել է հեռուստաալիքը։

news.am