Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ազգային ժողովի պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/world-i231484-Ադրբեջանի_պաշտպանության_նախարարն_ընդունել_է_Թուրքիայի_ազգային_ժողովի_պատվիրակությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ապրիլի 16-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 17, 2025 09:20 Asia/Tehran
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ազգային ժողովի պատվիրակությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ապրիլի 16-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:Նշվում է, որ Աքարը  գրառում է կատարել Ադրբեջանի ՊՆ-ի «Պատվավոր հյուրերի գրքում»։

Հասանովը նշել է, որ ուրախ է Ադրբեջանում Թուրքիայից ժամանած հյուրերին տեսնելու համար։  Նախարարն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների անկեղծ հարաբերությունները հատուկ դեր են խաղում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության զարգացման գործում։  Աքարն իր հերթին գոհունակություն է հայտնել այս տարի Ադրբեջան կատարած իր առաջին այցի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։   Կարևորելով փոխայցելությունները՝ նա մասնավորապես ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կապերը, որոնք հասել են ռազմավարական դաշինքի մակարդակի, շարունակաբար զարգանում են:  Հանդիպումը ներառել է մտքերի լայն փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության շուրջ։ 

armenpress.am