Պրոֆեսոր Շահիդ Մոթահարի․ իրանցի փիլիսոփան, միլիոնավոր մալազիացիների սրտերում
Մալայզիացի թարգմանիչը նշել է, որ իրանցի փիլսիոփա Մորթեզա Մոթահարիի ստեղծագործությունները լայն ընդառաջման են արժանացել Ինդոնեզիայում, Բրունեյում, Սինգապուրում և Մալայզիայում միլիոնավոր մարդկանց կողմից։
Նահատակ Մորթեզա Մոթահարին մտածող էր, հետազոտող, գիտնական, գրող, ուսուցիչ և առաջատար իսլամական գիտնականներից մեկը: Նա փիլիսոփայության, իսլամական աստվածաբանության և Ղուրանի մեկնաբանության ոլորտներում ամենաակնառու պրոֆեսորներից մեկն է և հեղինակել է բազմաթիվ աշխատություններ տարբեր թեմաներով։
Մորթեզա Մոթահարիի նահատակության օրն Իրանում նշվում է Ուսուցչի օրը։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ մալայզիացի թարգմանիչ Սաիդ Շեյխ բին Սաւդ Մուստաֆան, խոսելով Մոթահարիի հեղինակած ավելի քան 70 գրքերի մասին, որոնք վերաբերում են փիլիսոփայական, սոցիալական, իրավաբանական և պատմական ոլորտներին, նշել է. «Ինդոնեզիայում, Բրունեյում, Սինգապուրում և Մալայզիայում միլիոնավոր մարդկանց կողմից մեծ ընդառաջման են արժանացել գիտնականի թարգմանված գրքերը»:
Նա հավելել է․ «Պրոֆեսոր Մոթահարին իսլամական աշխարհի այն քիչ թվով ականավոր գիտնականներից է, ով երկար տարիներ իր ելույթների և հոդվածների միջոցով իսլամը ներկայացրել է որպես անկախ և արժեքավոր մտածողության դպրոց, որը ներդաշնակ է աշխարհում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների հետ»։
Մալայզիացի հրատարակիչ Աբդուլլահ Հոսեյնին, խոսելով Մորթեզա Մոթահարիի ավելի քան 18 աշխատությունների թարգմանության ու հրատարակման մասին, ասել է․ «Պրոֆեսոր Մոթահարիի արժեքավոր գրքերը, հատկապես իսլամական փիլիսոփայության ոլորտի վերաբերյալ, գրավել են արևմտյան փիլիսոփայությանը հակված երիտասարդներին»։
Նա հավելել է․ «Նահատակ Մոթահերին դրեց մուսուլմանների միասնության և համախմբվածության միջոցով ճմշման նկատմամբ դիմադրության, ինչպես նաև ճնշվածների պաշտպանության, մասնավորապես՝ իսլամական աշխարհի կողմից Պաղեստինի ճնշվածների նկատմամբ ցուցաբերվող անսասան աջակցության հիմքը»։
Մալայզիայի իսլամական խորհուրդների ղեկավար Մոհամմադ Ազեմի Աբդուլ Համիդը նշել է. «Նահատակ պրոֆեսոր Մոթահարին նոր շունչ տվեց պաղեստինցիներին՝ ազատության հասնելու համար և իսլամի ժողովրի մեջ վերակենդանացրեց համաշխարհային ամբարտավանության դեմ դիմադրության ոգին։ Նահատակ Մոթահարին մտահոգված էր Պաղեստինի և մուսուլմանների իրավիճակով, և ընդգծում էր իսլամական երկրների միասնությունը ժամանակի ճնշողների դեմ պայքարում»։