ՆԱՏՕ-ն պաշտպանում է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց Եվրոպայում ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ-ի որոշումը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Շտոլտենբերգն ակնարկելով Եվրոպայում ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ-ի ընդունած որոշման մասին այդ երկրի պաշտպանության նախարար Աշթոն Քարթերի երեքշաբթի օրը կատարած հայտարարությանն ընդգծեց. «ՆԱՏՕ-ն խիստ ողջունում է այս որոշումը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ եթե Քարթերի նախագիծը հաստատում ստանա Եվրոպայում ԱՄՆ-ի գործունեության համար նախատեսված ռազմական բյուջեն կբարձրանա 3.4 միլիարդ դոլարի, ինչը կհանգեցնի ՆԱՏՕ-ի հզորացմանն ու հավաքական պաշտպանության հնարավորության մեծացմանը:
«Բյուջեի բարձրացումը կարող է ազդեցիկ լինել ամերիկացի ուժերի գործողությունների ընդլայնման, մանևրների և ուսումնավարժանքների հնարավորության ստեղծման ու ենթակառույցների ընդլայնման հարցում: Դա ապացուցում է Եվրոպայի անվտանգության հանդեպ ԱՄՆ-ի մշտական հանձնառությունը»,-ասել է Շտոլտենբերգը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը երեքշաբթի օրն ընդգծեց, որ Եվրոպայի արևելքում Ռուսաստանի ներազդեության ընդլայնումը կանխելու նպատակով Վաշինգտոնը նպատակ ունի մեծացնել Մոսկվայի տարածամոլական քաղաքականությանը դիմակայելու համար 2017 թվականի իր բյուջեի ծավալները: