Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա
Մայիս 13, 2025 17:43 Asia/Tehran
Ռուսաստանը կարող է անցնել քառօրյա աշխատանքային շաբաթվա: Դա կարող է հնարավոր դառնալ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը:
«Ժամանակի ընթացքում մենք կանցնենք քառօրյա աշխատանքային շաբաթվա, բայց առանց խիստ կանոնակարգերի՝ ամեն ինչ աստիճանաբար կլինի», - ասել է Նիլովը։
Նրա կարծիքով՝ ժամանակի ընթացքում մարդիկ ավելի շատ կհանգստանան։ Պատգամավորը կարծում է, որ դա հնարավոր է կլինի ճկուն զբաղվածության, այդ թվում՝ հեռահար աշխատանքի, ինչպես նաև տեխնոլոգիաների և նոր լուծումների ավելի լայն կիրառման շնորհիվ։
tert.am
Պիտակ