Աշխարհի տարբեր երկրներից հրեաները կհավաքվեն Ադրբեջանում
(last modified Sun, 25 May 2025 15:58:34 GMT )
Մայիս 25, 2025 19:28 Asia/Tehran
  • Աշխարհի տարբեր երկրներից հրեաները կհավաքվեն Ադրբեջանում

Աշխարհի տարբեր երկրներից հրեաները կհավաքվեն Ադրբեջանում։

2025 թվականի հոկտեմբերի վերջին Եվրոպական ռաբբիների համաժողովը (CER)՝ ռաբբի Պինխաս Գոլդշմիդտի գլխավորությամբ, Ադրբեջանում կանցկացնի խոշոր եռօրյա միջոցառում, որի նպատակն է ամրապնդել կապերն Ադրբեջանի, Իսրայելի և ողջ հրեա ժողովրդի միջև, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումը կհամախմբի աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր անվանի և հարգարժան ռաբբիների՝ ներառյալ Իսրայելի գլխավոր ռաբբիներին։

Միջոցառման առանցքային թեմաներից մեկը կլինի Աբրահամյան համաձայնագրերին Ադրբեջանի հնարավոր միանալը։

news.am