Պաղեստինի դրոշը բարձրացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում
-
Պաղեստինի դրոշը բարձրացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում
Pars Today - Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարեկան ժողովում 95 կողմ ձայնով հաստատվել է Պաղեստինի դրոշը բարձրացնելու առաջարկը, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բարձրացվել է Պաղեստինի դրոշը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում Պաղեստինի դրոշը բարձրացնելու առաջարկը ներկայացրել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ, սակայն չորս երկրներ՝ Հունգարիան, Չեխիան, Գերմանիան և Սիոնիստական ռեժիմը դեմ են արտահայտվել դրան:
Այս որոշումն ընդունվել է Ֆրանսիայի կողմից Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչելու հնարավորության մասին աճող ենթադրությունների ֆոնին։ Այս քայլը հետևում է նաև պաղեստինցիների՝ միջազգային կարգավիճակ ձեռք բերելու հաջող ջանքերին, ներառյալ անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային անդամակցությունը:
Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանում Պաղեստինի դեսպան Իբրահիմ Խրեյշեն նշել է, որ այս խորհրդանշական գործողությունը մի նշան է, թե Պաղեստինի միջազգային հանրության մաս է կազմում:
Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանում Պաղեստինի դեսպանը հույս է հայտնել, որ Պաղեստինը մոտ ապագայում կկարողանա լիարժեք անդամություն ձեռք բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և ՄԱԿ-ի այլ հաստատություններին։