Ռուսաստան. Երրորդ համաշխարհային պատերազմը միակ շատ վատ սցենարն է
https://parstoday.ir/hy/news/world-i233134-Ռուսաստան._Երրորդ_համաշխարհային_պատերազմը_միակ_շատ_վատ_սցենարն_է
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն  արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս Վլադիմիր Պուտինի մասին արած հայտարարությանը, ասելով. «Երրորդ համաշխարհային պատերազմը միակ շատ վատ բանն է»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 28, 2025 16:23 Asia/Tehran
  • Ռուսաստան. Երրորդ համաշխարհային պատերազմը միակ շատ վատ սցենարն է

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն  արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս Վլադիմիր Պուտինի մասին արած հայտարարությանը, ասելով. «Երրորդ համաշխարհային պատերազմը միակ շատ վատ բանն է»։

«Truth Social» սոցիալական ցանցում  արած գրառման մեջ Թրամփը պնդել է, որ «Վլադիմիր Պուտինը չի հասկանում այն, որ եթե ես չլինեի, ապա Ռուսաստանի հետ արդեն շատ վատ բաներ տեղի կունենային, և ես նկատի ունեմ՝ շատ վատ բաներ։ Նա կրակի հետ է խաղում»,

Մեդվեդևը «X» սոցիալական ցանցում գրել է.-«Ինչ վերաբերում Է Թրամփի այն խոսքերին, թե Պուտինը «կրակի հետ է խաղում» և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, ես գիտեմ միայն մեկ իսկապես վատ բան՝ Երրորդ համաշխարհային պատերազմը: Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»։

Մյուս կողմից, Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քեյթ Քելլոգը դատապարտել է այդ արտահայտությունները, դրանք անվանելով «ցավալի  և անխոհեմ» և ընդգծել է, որ Թրամփը փորձում է վերջ դնել պատերազմին։ Նա նաև Ռուսաստանին կոչ է արել հնարավորինս շուտ հայտարարել հրադադարի մասին։

Սենատոր Լինդսի Գրեհեմը նույնպես իր ուղերձում զգուշացրել է Պուտինին,ասելով  որ հին քաղաքականության ժամանակներն անցել են, և որ ԱՄՆ նոր նախագահը մտադիր է նվազեցնել լարվածությունը։

Միևնույն ժամանակ, CNN-ի աղբյուրները հայտնել են, որ Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, չնայած Թրամփը ինչպես անցյալում կարող է ձեռնպահ մնալ դրանք կիրառելուց։