Իրանի առաջին փոխնախագահ. Տաջիկստանի հետ հարաբերությունները գերազանց են
(last modified Thu, 29 May 2025 12:25:18 GMT )
Մայիս 29, 2025 15:55 Asia/Tehran
  • Իրանի առաջին փոխնախագահ. Տաջիկստանի հետ հարաբերությունները գերազանց են

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը Տաջիկստանի հետ փաստաթղթերի ստորագրման և փոխանակման արարողության ժամանակ, նկարագրելով երկու երկրների միջև հարաբերությունները, ասել է․ «Մենք գտնվում ենք լավագույն քաղաքական վիճակում։ Երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են»։


ԻՌՆԱ-ին հղում անելով՝ Pars Today-ի փոխանցել է, որ Մոհամմադ Ռեզա Արեֆը հինգշաբթի օրը Դուշանբեում Տաջիկստանի հետ փաստաթղթերի ստորագրման և փոխանակման արարողության ժամանակ, անդրադառնալով Իրանի և Տաջիկստանի տարածաշրջանային և համաշխարհային հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումներին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային միություններում երկու երկրների լավ համագործակցությանը, հավելել է. «Այս ընդհանրությունները խոստումնալից են այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման համար»։

Անդրադառնալով փոխանակված փաստաթղթերին՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը ընդգծել է. «Այս փաստաթղթերը պետք է կյանքի կոչվեն»։

Ընդգծելով, որ մենք լիովին պատրաստ ենք համագործակցության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության և քաղաքակրթության բնագավառներում, Մոհամմադ Ռեզա Արեֆն ասել է. «Մենք փորձում ենք այս ժառանգությունը ներկայացնել ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մակարդակում»։

Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզադեն նույնպես դրական գնահատեց Իրանի և Տաջիկստանի միջև այս այցի ընթացքում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերի փոխանակումը և ասաց. «Երկու բարեկամական և եղբայրական երկրների միջև տնտեսական և ներդրումային համագործակցությունը պետք է հասնի ավելի բարձր մակարդակի, և Տաջիկստանը շեշտը դնում է մինչև 2030 թվականը տնտեսական և առևտրային համագործակցության երկարաժամկետ ծրագրի և դրա ճանապարհային քարտեզի իրականացման համար փոխադարձ ջանքերի շարունակման վրա»։

Ռասուլզադեն ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունների և կարողությունների օգտագործումը արդյունաբերության, դեղագործության, առողջապահության, հանքարդյունաբերության, ճանապարհաշինության և քաղաքաշինության տարբեր ոլորտներում՝ ասելով. «Մենք երախտագիտություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը էլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների հետ կապված հարցերի լուծման համար, և գիտատեխնոլոգիական համագործակցությունը պետք է ընդլայնվի»։