Իլոն Մասկը հեռանում է ԱՄՆ նախագահի վարչակազմից
https://parstoday.ir/hy/news/world-i233174-Իլոն_Մասկը_հեռանում_է_ԱՄՆ_նախագահի_վարչակազմից
Գործարար, Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հեռանում է հատուկ պետական ծառայողի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում: Այս մասին նա հայտնել է X սոցցանցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2025 14:01 Asia/Tehran
  • Իլոն Մասկը հեռանում է ԱՄՆ նախագահի վարչակազմից

Գործարար, Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հեռանում է հատուկ պետական ծառայողի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում: Այս մասին նա հայտնել է X սոցցանցում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր շրջապատին հայտնել է, որ Միացյալ Նահանգների պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն առաջիկա շաբաթներին կլքի իր պաշտոնը:

«Հատուկ պետական ծառայողի պաշտոնում իմ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին շռայլ ծախսերը կրճատելու հնարավորություն ընձեռելու համար», - գրել է Մասկը:

Թրամփի վարչակազմում Իլոն Մասկըղեկավարել է կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը ստեղծվել է պետության ծախսերը կրճատելու նպատակով: Այդ պաշտոնում, ինչպես նշում են ԶԼՄ-ները, Մասկը կարողացել է ծախսերը երկու տրիլիոն դոլարից հասցնել 1,15 տրիլիոն դոլարի:

arm.sputniknews