Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Մայիս 29, 2025 18:07 Asia/Tehran
Ադրբեջանի Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը, իրականացրել են մարտական կրակի կիրառմամբ մարտավարական զորավարժություններ:
Ադրբեջանի Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը, 2025 թվականի ուսումնական պլանի շրջանակում, իրականացրել են մարտական կրակի կիրառմամբ մարտավարական զորավարժություններ՝ ռուսական «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ներգրավմամբ:
Զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը և իրական մարտական գործողություններին մոտ պայմաններում վարժվելու հմտություններին։
tert.am