Եվրոն և ազգային արժույթները մրցակցում են դոլարի գերիշխանության հետ
-
Քրիստին Լագարդ, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ եվրոն կարող է դառնալ աշխարհում ամերիկյան դոլարի հզոր այլընտրանք։
Միջազգային բանկերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչները զգուշացրել են, որ դոլարի դիրքը վտանգված է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած անկայուն քաղաքականության և մաքսային բարձր սակագների պատճառով։
Հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդն անցյալ շաբաթ հայտարարել է, որ եթե 20 անդամ երկրներ ունեցող եվրոգոտին կարողանա բարեփոխել իր ֆինանսական և անվտանգության շրջանակները, ապա եվրոն կարող է դառնալ ԱՄՆ դոլարի հզոր այլընտրանք աշխարհում։
Լագարդը նշել է, որ Վաշինգտոնի տնտեսական քաղաքականությունը ստիպել է համաշխարհային ներդրողներին վերանայել դոլարից իրենց կախվածությունը։ Նա հավելել է. «Ընթացիկ զարգացումները հարթել են ճանապարհը եվրոգլոբալացման համար։ Սակայն եվրոն ավտոմատ կերպով գերիշխող դիրք չի գրավում։ Ուստի պետք է պայքարի դրա համար»։
Հաղորդման համաձայն՝ եվրոն նույնպես բախվում է նմանատիպ խնդիրների։ 2022 թվականին Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների կիրառումից ի վեր, Մոսկվան և նրա առևտրային գործընկերները ավելի ու ավելիհաճախ են հրաժարվում դոլարի և եվրոյի օգտագործումից՝ հօգուտ ազգային արժույթների։
Ըստ ռոիսկան պաշտոնական աղբյուրների՝ անցյալ տարի BRICS-ի անդամների հետ Ռուսաստանի առևտրի 90 տոկոսը կատարվել է տեղական արժույթներով։