Սինոֆոբիա տարածելու միջոցով Ասիային ավելի շատ զենքեր վաճառելու Վաշինգտոնի կրկնվող հնարքը
-
ԱՄՆ պաշտպանության նախարար՝ Փիթ Հեգսեթ
Ասիայում զենքի վաճառքը մեծացնելու Վաշինգտոնի նպատակը ցույց տվող իր հայտարարություններում, ԱՄՆ պաշտպանության նախարարը պնդեց, որ ԱՄՆ-ի ասիական դաշնակիցները պետք է ավելացնեն իրենց պաշտպանական և ռազմական ծախսերը՝ Չինաստանին սպառնալու համար։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը շաբաթ օրը զգուշացրել է, որ Չինաստանից եկող սպառնալիքը իրական է, և մոտալուտ։Նա Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին կոչ է արել ավելի մեծ բյուջե հատկացնել իրենց պաշտպանական ծախսերին։
Սինգապուրում կայացած «Շանգրի-Լա» համաժողովում առաջին անգամ ելույթ ունենալով՝ Հեգսեթն ընդգծել է, որ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն է։
Չինաստանի դեմ իր ամենակոշտ հայտարարություններից մեկում Հեգսեթն ասել է. «Չափազանցնելու պատճառ չկա։ Չինաստանից եկող սպառնալիքը իրական է, և կարող է մոտալուտ լինել»։
Նա հավելել է, -«Չինաստանի կողմից Թայվանը նվաճելու ցանկացած փորձ կհանգեցնի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և աշխարհի համար կործանարար հետևանքների»։
«Բոլորի համար պետք է պարզ լինի, որ Պեկինը պատրաստվում է ռազմական ուժ կիրառել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխելու համար», - ասել է Հեգսեթը։
Նա ավելի վաղ քննադատել է եվրոպական դաշնակիցներին իրենց պաշտպանության վրա ավելի շատ ծախսեր չանելու համար։ Փետրվարին նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում զգուշացրեց Եվրոպային, Միացյալ Նահանգներին հիմարի տեղ չդնել։
Վերջին տարիներին Միացյալ Նահանգները, Ասիայում, հատկապես Չինաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական լարվածության սրման հետ մեկտեղ, կրկնապատկել է իր ջանքերը՝ տարածաշրջանի երկրներին զենքի վաճառքը մեծացնելու համար։ Վաշինգտոնն ասիական դաշնակիցներին, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և Ֆիլիպինները, առաջադեմ պաշտպանական համակարգեր և ռազմավարական զենքեր տրամադրելով՝ միաժամանակ ձգտում է ամրապնդել չինական ազդեցության դեմ զսպումը և պաշտպանել իր տնտեսական շահերը զենքի բարգավաճող շուկայում։ Այս մոտեցումը ոչ միայն ամրապնդել է ԱՄՆ-ի ռազմական ազդեցությունը տարածաշրջանում, այլև նոր սպառազինությունների մրցավազք է առաջացրել Ասիայում։