Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել կարգավորման հուշագրի նախագիծը․ Մեդինսկի
https://parstoday.ir/hy/news/world-i233308-Ռուսաստանը_Ուկրաինային_է_հանձնել_կարգավորման_հուշագրի_նախագիծը_Մեդինսկի
Ռուսաստանի Դաշնության բանակցող պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան ուկրաինական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագիծը։ Այս մասին նա նշել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո՝ ճեպազրույցում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 02, 2025 17:53 Asia/Tehran
  • Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել կարգավորման հուշագրի նախագիծը․ Մեդինսկի

Ռուսաստանի Դաշնության բանակցող պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան ուկրաինական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագիծը։ Այս մասին նա նշել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո՝ ճեպազրույցում։

Մեդինսկու խոսքով՝ փաստաթղթում նշված են այն քայլերը, որոնք կարող են հանգեցնել կայուն խաղաղության հաստատման։ Նա հավելել է, որ զոհված ավելի քան 6000 զինծառայողների մարմինների փոխանակումը նախատեսվում է իրականացնել հաջորդ շաբաթ։