Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան․ Իրան-Ռուսաստան ռազմավարական համագործակցությունը զարգացման ճանապարհին է
https://parstoday.ir/hy/news/world-i233410-Վլադիմիր_Պուտինի_այցը_Թեհրան_Իրան_Ռուսաստան_ռազմավարական_համագործակցությունը_զարգացման_ճանապարհին_է
Մոսկվայում ԻԻհ  դեսպանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարելիք այցի մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 05, 2025 17:27 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան․ Իրան-Ռուսաստան ռազմավարական համագործակցությունը զարգացման ճանապարհին է

Մոսկվայում ԻԻհ  դեսպանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարելիք այցի մասին։

Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական մակարդակի, և երկու երկրները ձգտում են ընդլայնել տնտեսական և քաղաքական համագործակցությունը։ Ռուսաստանի կողմից Իրանի էներգետիկ ոլորտում կատարված լայնածավալ ներդրումները և Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը կարող են ամրապնդել Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և կենսական հնարավորություն ընձեռել երկրի տնտեսությանը պատժամիջոցների դարաշրջանում։
Դեսպան Քազեմ Ջալալին, Իրանի և Ռուսաստանի հարցերով փորձագետների խմբի հետ չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Երկու երկրների միջև կնքված համաձայնագրի հիմամբ Ռուսաստանը պատրաստվում է ութ միլիարդ դոլար ներդնել իրանական գազային նախագծերում, որից գրեթե հինգ միլիարդ դոլարի պայմանագիրը վերջնականապես կնքվել է, իսկ մնացած պայմանագրերը հաստատման փուլում են»։
Նա նշել է, որ Ռուսաստանը, էներգետիկայի, մասնավորապես՝ նավթի և գազի ոլորտում ներդրումներ կատարելով, 2024 թվականին ապահովել է Իրանում արտասահմանյան ներդրումների ամենաբարձր մակարդակը։ Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրմանը և Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի իրականացման անհրաժեշտությանը՝ նա ասել է. «Երկու երկրների միջև հարաբերությունները հասել են ռազմավարական հարաբերությունների մակարդակի, և երկու երկրների պաշտոնյաների միջև բարձր մակարդակի փոխանակումներ են տեղի ունենում։ Իսկ առաջիկայում Իրանի կայցելի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»:

Ջալալին դրամավարկային և բանկային հարաբերությունների զարգացումը անվանել է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ևս մեկ օրինակ և ընդգծել. «Միր և Շեթաբ ցանցերը միացվել են, և փոքր բիզնեսների, Ռուսաստանում գտնվող իրանցի ուսանողների և զբոսաշրջիկների համար ապահովվել է բանկային միջոցներով գումար ստանալու և վճարելու հնարավորություն, և այս ծրագիրը ավարտին կհասցվի մոտ ապագայում»։

Իրանի էներգետիկ ոլորտում ռուսական ներդրումները կարելի է համարել արևմտյան պատժամիջոցներին դիմակայելու և տարածաշրջանում անկախ տնտեսական բլոկ ստեղծելու ուղղությամբ կատարված քայլ։