Իտալացի անվանի մարզչի ուղերձը Իսրայելի ռեժիմին․ մի՛ սպանեք երեխաներին
-
Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ՝Ռոբերտո Մանչինի
Pars Today - Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը դատապարտել է սիոնիստական ռեժիմի հարձակումները և պաղեստինցի երեխաների սպանությունը։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իտալիայի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականների նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին տեսանյութ է հրապարակել, որում արձագանքելով պաղեստինցի երեխաների սպանությանը, դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի վրա հարձակումները ասելով. «Հուսով եմ, որ Գազայում պատերազմը շուտով կավարտվի: Դուք չեք կարող շարունակել թիրախավորել քաղաքացիական անձանց, ընտանիքներին, երեխաներին, ովքեր որևէ կապ չունեն այս հակամարտության հետ: Ոչ մի արդարացում չի կարող այս տառապանքը ընդունելի դարձնել: Պատերազմը երբեք լուծում չէ: Ժամանակի ընթացքում անմեղ մարդիկ վճարում են ամենածանր գինը»: