Գրոսիի կոչը Իրանին ՄԱԳԱՏԵ-ի կառավարիչների խորհրդի նիստում
https://parstoday.ir/hy/news/world-i233558-Գրոսիի_կոչը_Իրանին_ՄԱԳԱՏԵ_ի_կառավարիչների_խորհրդի_նիստում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) գլխավոր տնօրենը ՄԱԳԱՏԵ-ի կառավարիչների խորհրդի նիստի սկզբում կրկնեց Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ պնդումները և կոչ արեց լիարժեք համագործակցել գործակալության հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2025 17:38 Asia/Tehran
  • Գրոսիի կոչը Իրանին ՄԱԳԱՏԵ-ի կառավարիչների խորհրդի նիստում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) գլխավոր տնօրենը ՄԱԳԱՏԵ-ի կառավարիչների խորհրդի նիստի սկզբում կրկնեց Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ պնդումները և կոչ արեց լիարժեք համագործակցել գործակալության հետ։

Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության՝ Ռաֆայել Գրոսին նաև մտահոգություն է հայտնել «Իրանում ավելի քան 400 կիլոգրամ բարձր աստիճանի հարստացված ուրանի արագ կուտակման» վերաբերյալ՝ այն անվանելով վերահսկման հարցերում լուրջ բարդություն, որը չի կարելի անտեսել։

Սա այն դեպքում, երբ ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ այդ պաշարները օգտագործվում են արդյունաբերական, բժշկական և հետազոտական ​​ծրագրերի շրջանակներում և ունեն խաղաղ նպատակ։ Իրանը նաև մերժում է տարածվող ցանկացած անհիմն պնդում՝ այն համարելով քաղաքական ճնշման մաս և միջուկային տեխնոլոգիաներ մշակելու Իրանի օրինական իրավունքը սահմանափակելու փորձ։