Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը կտրուկ անկում է ապրել կարևորագույն հարցերում
«Քվինիք» կենտոնի անցկացրած հարցման տվյալներով՝ ներգաղթային քաղաքականության և մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ քաղաքականության հետևանքով, ԱՄՆ նախագահի ժողովրդականությունը կտրուկ նվազել է։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ըստ «Քվինիք» կենտոնի անցկացրած հարցման արդյունքների՝ առևտրի, տնտեսության և արտաքին գործերի ոլորտներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետևանքով, նրա ժողովրդականությունը նվազել է։
Ըստ հարցման արդյունքների՝ ամերիկացիների 43 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի վարած ներգաղթի քաղաքականությանը, մինչդեռ 54 տոկոսը՝ դեմ է դրան: Հարցվածների 40 տոկոսը հավանություն է տվել ներգաղթյալների արտաքսման որոշմանն, իսկ 56 տոկոսը դեմ է արտահայտվել։
Ամերիկացիներից հարցրել են նաև տնտեսության վերաբերյալ նրանց տեսակետների մասին։ 40 տոկոսը հավանություն է տվել Թրամփի քաղաքականությանը, մինչդեռ 56 տոկոսը քննադատել է այն։ Թրամփի արտաքին առևտրի կառավարման քաղաքականությանը հավանություն է տվել է մասնակիցների 38 տոկոսը, իսկ 57 տոկոսը քննադատել է այն։
Հարցվածների միայն 35 տոկոսն է հավանություն տվել Գազայի պատերազմում Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը։
Միգրացիայի հարցը Թրամփի քաղաքականության կենտրոնում է եղել նրա նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Այդ քաղաքականության շրջանակներչում անօրինական ներգաղթյալներին արտաքսում են երկրից, ինչի հետևանքով սկսվել են փողոցային բողոքի ցույցեր։
Թրամփը հրամայել է Ազգային գվարդիայի ուժերին տեղակայել Լոս Անջելեսում։ Սակայն ցույցեր են սկսվել նաև Բոստոն, Սան Ֆրանցիսկո, Դալաս, Չիկագո, Ատլանտա, Տամպա և Հյուստոն, Տեխաս, ինչպես նաև Նյու Յորք քաղաքներում։
Թրամփի վարչակազմի գործողությունները սրել են լարվածությունը։ Լոս Անջելեսում մի քանի օր տևած ցույցերի մասնակիցները փակել են քաղաքի կենտրոնի փողոցները, կրակոցներ արձակել և հրաժարվել են ցրվել՝ չնայած արցունքաբեր գազի և շոկային նռնակների կիրառմանը։