Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
https://parstoday.ir/hy/news/world-i233794-Ադրբեջանը_թույլ_չի_տա_իր_տարածքն_օգտագործել_Իրանի_դեմ._Բայրամովը_Արաղչիին
Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 15, 2025 18:08 Asia/Tehran
  • Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին

Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ։

Այսօր Իսլամական հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Բայրամովը նաև ցավակցել է Իրանին՝ երկրի մի շարք բարձրաստիճան զինվորականների մահվան առթիվ։

Կողմերը նաև ընդգծել են լարվածության թուլացման և խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։