Թրամփի պնդումները ամերիկյան լրատվամիջոցներում մերժվել են. ներողություն չի լինելու
(last modified Sat, 28 Jun 2025 12:44:58 GMT )
Հունիս 28, 2025 16:14 Asia/Tehran
  • Ամերիկյան լրատվամիջոցները Թրամփին․ Ոչ մի սխալ չի եղել և ներողություն չի լինելու
    Ամերիկյան լրատվամիջոցները Թրամփին․ Ոչ մի սխալ չի եղել և ներողություն չի լինելու

Pars Today - CNN-ը և New York Times-ը մերժել են ԱՄՆ նախագահի խնդրանքը՝ հետ վերցնելու Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների արդյունքների մասին իրենց հաղորդագրությունները՝ հայտարարելով. «Ոչ մի ներողություն էլ չի լինելու»։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դատի տալ CNN-ին և New York Times-ին՝ իրենց նախնական գնահատականի վերաբերյալ հաղորդումների համար առ այն, որ ԱՄՆ ռմբակոծությունները Իրանի միջուկային ծրագիրը հետ են մղել ընդամենը մի քանի ամսով և չեն հանգեցրել լիակատար ոչնչացման, ի հեճուկս Թրամփի պնդմանը առ այն, որ Իրանի միջուկային հնարավորությունները «լիովին ոչնչացվել են»։

Pars Today-ը, հղում անելով Իրանի ուսանողական լրատվական գործակալությանը (ISNA), հաղորդել է, որ Թրամփի անձնական փաստաբանը հունիսի 25-ին նամակներ է ուղարկել լրատվամիջոցներին՝ պահանջելով հետ վերցնել իրենց հայտարարությունները և ներողություն խնդրել։

CNN-ը և New York Times-ը հայտարարել են, որ պատասխանել են նամակներին՝ հերքելով պնդումները։

Թրամփը քննադատել է CNN-ին, New York Times-ին և այլ լրատվական գործակալություններին, որոնք հաղորդել են Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման մասին, և պնդել է, որ այդ լրատվամիջոցները փորձում են նվաստացնել իրեն։ «Խոսքը հետ վերցնելու կարիք չկա։ Ոչ մի ներողություն էլ չի լինելու։ Ասվել է ճշմարտությունը և կշարունակվի ասվել», - հունիսի 26-ին Թրամփի փաստաբանին ուղղված պատասխան նամակում գրել է The New York Times-ի գլխավոր խորհրդականի տեղակալ Դեյվիդ Մաք Քրան։

Մաք Քրան նամակում գրել է․ «Զարմացած եմ Ձեր անսասան վստահությամբ այն հարցում, որ ԱՄՆ ավիահարվածը «անկասկած ոչնչացրել է Իրանի միջուկային հնարավորությունները»։

CNN-ի ներկայացուցիչն էլ նշել է, որ հեռուստաընկերությունը նմանատիպ նամակ է ստացել Թրամփի փաստաբանից և պատասխանել է դրան՝ «հերքելով նամակում նշված մեղադրանքները»։

Անցյալ երեքշաբթի CNN-ը առաջին հեռուստաընկերությունն էր, որը, հղում անելով Պենտագոնի Պաշտպանության հետախուզական գործակալության կողմից տրված «ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականին», հաղորդեց, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ ռազմական հարվածները «չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, այն միայն մի քանի ամսով հետ է մղվել»։ The New York Times-ը, ինչպես նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Associated Press-ը և ABC News-ը, կարճ ժամանակ անց հաստատեցին CNN-ի հաղորդագրությունը։