Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի գաղտնի այցը ԱՄՆ և Իրանի վերաբերյալ խորհրդակցությունները
Axios կայքը և ամերիկյան Fox News ցանցը լուսաբանել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանի ԱՄՆ կատարած գաղտնի այցը և երկրի պաշտոնյաների հետ Իրանի ու Գազայի պատերազմի վերաբերյալ խորհրդակցությունները։
Ըստ Tasnim գործակալության, տեղեկացված աղբյուրները Fox News-ին և Axios լրատվամիջոցներին հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը հինգշաբթի օրը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել Իրանի հետ առնչվող և տարածաշրջանային հարցեր։
Հանդիպումը չի սահմանափակվել միայն Թրամփով. բանակցություններին ներկա են եղել նաև Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Հանդիպման երեք հիմնական առանցքներն էին՝ Իրանի հետ լարվածության նվազեցումը, բանակցությունների սեղանին վերադառնալու փորձը և Գազայի պատերազմը դադարեցնելու բանակցությունների գործընթացի առաջխաղացումը։
Axios-ը պնդել է, որ Թրամփի հետ հանդիպումից հետո Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Աբդուլ Ռահիմ Մուսավիի հետ, սակայն մինչ այժմ այդ լուրը չի հաստատվել սաուդյան և իրանական պաշտոնական աղբյուրների կողմից։
Axios-ը գրել է, որ Հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թրամփի միջև երկուշաբթի օրը նախատեսված հանդիպման նախօրեին և դիտվում է որպես Թրամփի վարչակազմի ջանքերի մի մաս՝ Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի միջև փոխզիջումային համաձայնության հասնելու համար։
Fox News-ը հղում անելով իր աղբյուրներին նաև հայտնել է, որ Խալիդ բին Սալմանի և Թրամփի հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Գազայի պատերազմի ավարտի և թե՛ կենդանի,և թե՛ մահացած իսրայելցի բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված ջանքերի հետ կապված հարցեր։։
Այս աղբյուրների համաձայն՝ «բոլոր ճակատներում առաջընթացն ու լավատեսությունն» ակնհայտ էր, և երկու կողմերը ընդհանուր տեսակետներ են ունեցել հարցերի մեծ մասի վերաբերյալ, նաև ասվում է, որ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հետ պաշտպանական և առևտրային համաձայնագրի վերջնականացման շեմին է։