Շոտլանդիայում Թրամփի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i235204
Իր գոլֆի դաշտեր ացելելու, և Բրիտանիայի վարչապետի ու Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպելու նպատակով Դոնալդ Թրամփի Շոտլանդիա ժամանելով, այդ երկրի որոշ խոշոր քաղաքներում լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի ներկայության դեմ։
(last modified 2025-07-27T14:35:18+00:00 )
Հուլիս 27, 2025 18:05 Asia/Tehran
  • Շոտլանդիայում Թրամփի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Իր գոլֆի դաշտեր ացելելու, և Բրիտանիայի վարչապետի ու Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպելու նպատակով Դոնալդ Թրամփի Շոտլանդիա ժամանելով, այդ երկրի որոշ խոշոր քաղաքներում լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի ներկայության դեմ։

Թրամփի այցի հիմնական թեման նրա այցելությունն է իր գոլֆի դաշտեր։ Թրամփը նաև հանդիպումներ է ունենալու Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Նա նաև մինչև այս տարեվերջ պաշտոնական այց է կատարելու Բրիտանիա և հանդիպելու է թագավոր Չարլզ III-ի հետ։

«Newsweek» ամսագիրը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի Շոտլանդիա ժամանմանը, հաղորդել է, որ Էդինբուրգ, Աբերդին և Դամֆրիս երեք քաղաքներում նրա դեմ զանգվածային ցույցեր են անցկացվել, և ցուցարարները նրան դիմավորել են՝ ձեռքներին պահելով «Կանգնեցրեք Թրամփին, ազատագրեք Գազան» և «Լռեցրեք Դոնալդին» գրությամբ պաստառներ։

Շոտլանդական The National թերթի փոխանցմամբ՝ Աբերդինում և Էդինբուրգում բողոքի ցույցերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, իսկ Շոտլանդիայի խորհրդարանի «Կանաչներ» կուսակցության անդամները նույնպես միացել են ցուցարարներին: Ուրբաթ օրը թերթի առաջին էջում տպագրված «Դատապարտված ամերիկացի հանցագործը ժամանել է Շոտլանդիա» վերնագիրը նույնպես մեծ ուշադրություն է գրավել: