Կրակոցներ Մանհեթենի երկնաքերում. առնվազն 4 մարդ է մահացել, նրանցից մեկը ոստիկան է
https://parstoday.ir/hy/news/world-i235270
Նյու Յորքում` Մանհեթենի գործարար թաղամասի երկնաքերներից մեկում, հրաձգություն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել չորս կամ հինգ մարդ։
(last modified 2025-07-29T13:06:54+00:00 )
Հուլիս 29, 2025 16:36 Asia/Tehran

Նյու Յորքում` Մանհեթենի գործարար թաղամասի երկնաքերներից մեկում, հրաձգություն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել չորս կամ հինգ մարդ։

Զոհերի թվում կա նաև ոստիկան։ Այս մասին հայտնում են New York Post-ը և այլ տեղական լրատվամիջոցներ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Բացի այդ, տարբեր աղբյուրների համաձայն` երեքից վեց մարդ է տուժել։

Վիրավորներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են։

Միգրացիոն «ռեյդեր» ԱՄՆ-ում. անկարգություններ են սկսվել Լոս Անջելեսում և Նյու Յորքում

Միջադեպը տեղի է ունեցել բարձրահարկ շենքում, որտեղ գտնվում են խոշոր ընկերությունների գրասենյակներ, այդ թվում՝ Ֆուտբոլի ազգային լիգայի(NFL) և Blackstone ներդրումային ընկերության գլխամասերը։

Պարբերականի տվյալներով` կրակոցներն արձակող տղամարդը եղել է զրահաբաճկոնով։ Նա շենք է մտել հրացանով, սկսել է կրակել նախասրահում, ապա բարձրացել է 33-րդ հարկ, որտեղ շարունակել է կրակել և, ի վերջո, ինքնասպան է եղել։

Նյու Յորքի ոստիկանությունն ավելի ուշ հաստատել է, որ կրակողը չեզոքացվել է։ Ոստիկանության կոմիսար Ջեսիկա Թիշը հայտարարել է, որ հարձակվողը Լաս Վեգասից 27-ամյա Շեյն Թամուրան էր։ Թիշի խոսքով՝ նա ունեցել է հոգեկան հիվանդություն, որը հաստատված է փաստաթղթերով։ Միջադեպի ժամանակ նա թույլ է տվել պատահական կնոջը դուրս գալ վերելակից և չի վնասել նրան։

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը պարզաբանել է, որ պաշտոնապես հաստատվել է չորս մարդու մահը։ Տեղական ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ արտակարգ իրավիճակի վայրին հարող փողոցները փակ են, դեպքի վայրում իրավիճակը հանգիստ է։ Հետաքննությունը շարունակվում է։