Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կտեղափոխվի Մատենադարան
https://parstoday.ir/hy/news/armenia-i235340
Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:
(last modified 2025-07-31T07:57:47+00:00 )
Հուլիս 31, 2025 11:27 Asia/Tehran
  • Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կտեղափոխվի Մատենադարան

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջազգային բարձրաստիճան համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախագահ Վահան Կոստանյանը։

«Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։   Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում»,– ասել է նա։

Կոստանյանը նշել է նաև, որ Հայաստանը, լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը, հատուկ կարևորություն է տալիս նաև Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը:

Նա հույս է հայտնել, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար։