Մակրոնի կողմից Պաղեստին պետության ճանաչումն իրակա՞ն է, թե՞ խորհրդանշական ժեստ
https://parstoday.ir/hy/news/world-i235280-Մակրոնի_կողմից_Պաղեստին_պետության_ճանաչումն_իրակա_ն_է_թե_խորհրդանշական_ժեստ
Ֆրանսիան հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարության մեջ նշել է, որ այս քայլով նպատակ ունի վերջ դնել Պաղեստինի ժողովրդի մարդկային տառապանքներին և վերականգնել «երկու պետությունների» սկզբունքով լուծման գաղափարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2025 13:56 Asia/Tehran
  • Մակրոնի կողմից Պաղեստին պետության ճանաչումն իրակա՞ն է, թե՞ խորհրդանշական ժեստ

Ֆրանսիան հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարության մեջ նշել է, որ այս քայլով նպատակ ունի վերջ դնել Պաղեստինի ժողովրդի մարդկային տառապանքներին և վերականգնել «երկու պետությունների» սկզբունքով լուծման գաղափարը:

Սակայն վերլուծաբանները տարբեր կարծիքներ ունեն այս որոշման բնույթի վերաբերյալ, որը կարելի է դիտարկել երկու հիմնական սցենարներում.

Առաջին սցենար․ Ռազմավարական շրջադարձ Ֆրանսիայի քաղաքականության մեջ

Այս տեսակետի համաձայն, Փարիզի որոշումը կարևոր շրջադարձ է պաղեստինյան հարցի նկատմամբ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ։  Փոփոխություն, որը կարող է ուղեկցվել  եվրոպական նոր կոնսենսուսի ձևավորմամբ: Այս համատեքստում, եթե այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան, Բելգիան կամ նույնիսկ Գերմանիան, նմանատիպ ուղի ընտրեն, հնարավոր կլինի ստեղծել միասնական եվրոպական ճակատ՝ «երկու պետությունների» սկզբունքով լուծմանը աջակցելու և սիոնիստական ռեժիմի նկատմամբ  քաղաքական ճնշում գործադրելու համար:

Նման մոտեցումը, եթե ուղեկցվի գործնական միջոցառումներով, ինչպիսիք են դիվանագիտական ճնշումը, տնտեսական սահմանափակումները կամ Գազայի վերակառուցմանը աջակցելը,, կարող է ազդել տարածաշրջանի քաղաքական հավասարումների վրա:

Երկրորդ սցենար. Խորհրդանշական ժեստ՝ առանց իրագործման երաշխիքի 

Շատերը այս քայլը համարում են ավելի շատ քաղաքական մանևր և արձագանք հանրային ճնշմանը ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում: Քննադատների կարծիքով, այս որոշումը չի կարող գերազանցել դիվանագիտական հայտարարության մակարդակը, եթե այն չի ուղեկցվում այնպիսի շոշափելի գործողություններով, ինչպիսիք են Պաղեստինի ինքնիշխան կառույցին աջակցություն ցուցաբերելը, մարդասիրական օգնության ուղարկումը կամ Իսրայելի գործողությունների դեմ պատժամիջոցների կիրառումը։

Այս հոռետեսությունը արմատավորված է ֆրանսիայի դիրքորոշումների պատմության մեջ: 2014 թվականին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Պաղեստին պետության ճանաչմանն աջակցող ոչ պարտադիր բանաձև, սակայն ժամանակի կառավարությունը այն չիրականացրեց: 2016 թվականին Փարիզում տեղի ունեցան նաև երկու խաղաղության համաժողովներ, որոնք ավարտվեցին առանց հիմնական կողմերի մասնակցության և առանց որևէ գործնական արդյունքի։

Քանի որ Գազայի պաշարումը շարունակվում է, բնակավայրերի շինարարությունը ընդլայնվում է, և սիոնիստական ռեժիմը շարունակում է իր քաղաքականությունը՝ անտեսելով միջազգային բանաձևերը։ Հարց է առաջանում. կարո՞ղ է արդյոք Պաղեստին պետության պաշտոնապես ճանաչումը ՄԱԿ-ում, առանց քաղաքական, իրավական կամ տնտեսական գործողությունների,տեղում փո՞խել իրավիճակը:

Ամփոփում

Ֆրանսիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը, թեև խորհրդանշական և քաղաքական նշանակություն ունի, էական ազդեցություն կարող է կունենալ այս որոշումից հետո ձեռնարկվող քայլերը: Եթե Փարիզը ցանկանում է արդյունավետ դեր խաղալ ճգնաժամի լուծման հարցում, ապա չի կարող բավարարվել միայն բարոյական հայտարարություններով: Հակառակ դեպքում, այս քայլը, ինչպես նախորդ դեպքերը, կգրանցվի իսլամական աշխարհի և Պաղեստինի ժողովրդի պատմական հիշողության մեջ որպես քաղաքական ժեստ՝ առանց որևէ երաշխիքի: