Գազայի համար արդարության պահանջ՝ Նյու Յորքում
Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի առջև հավաքած մի խումբ ցուցարարներ վանկարկել են «Կանգնեցրեք սովը Գազայում» կարգախոսը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել այդ հատվածի ժողովրդին սովի մատնելու քաղաքականությունը։
Pars Today-ի փոխանցմամբ The Economist շաբաթաթերթը երկուշաբթի օրը գրել է, որ հունիսին Գազայի հատվածում սննդի օգնության բաշխման կենտրոններում զոհերի թիվը մայիսի համեմատ ութ անգամ ավելացել է։
Թերթը գրել է, որ զոհերի թվի այս մտահոգիչ աճը համընկել է Գազայի մարդասիրական հիմնադրամի՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող նորաստեղծ կազմակերպության ստեղծման հետ, որը նպատակ ունի կառավարել օգնության բաշխումը։
The Economist-ը գրել է․ «Հունիսին Ղազայում զոհվել է առնվազն 800 պաղեստինցի, ովքեր սպասում էին սնունդ ստանալու իրենց հերթին»։