ԱՄՆ-ն պարտվում է Չինաստանի հետ մրցակցությունում՝ Թրամփի քաղաքականության պատճառով․ Politico
https://parstoday.ir/hy/news/world-i235304-ԱՄՆ_ն_պարտվում_է_Չինաստանի_հետ_մրցակցությունում_Թրամփի_քաղաքականության_պատճառով_politico
Պեկինը հաղթում է Վաշինգտոնին համաշխարհային ասպարեզում կատարվող մրցավազքում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք ուղղակիորեն ձեռնտու են հակառակորդին և թուլացնում են Միացյալ Նահանգների մրցունակությունը։ Այս կարծիքին է Politico թերթի մեկնաբան, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ​​ներկայացուցիչ Իվո Դաալդերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2025 09:34 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պարտվում է Չինաստանի հետ մրցակցությունում՝ Թրամփի քաղաքականության պատճառով․ Politico

Պեկինը հաղթում է Վաշինգտոնին համաշխարհային ասպարեզում կատարվող մրցավազքում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք ուղղակիորեն ձեռնտու են հակառակորդին և թուլացնում են Միացյալ Նահանգների մրցունակությունը։ Այս կարծիքին է Politico թերթի մեկնաբան, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ​​ներկայացուցիչ Իվո Դաալդերը։

Խաղաղ ժամանակներում Չինաստանի գրանցած ռազմական հզորության ամենամեծ աճից ցատ՝ ավելի տպավորիչ են դարձել երկրի տնտեսական, գիտական և տեխնոլոգիական նվաճումները: Իվո Դաալդերի տեղեկացմամբ՝ ներկայումս աշխարհի երկրների շուրջ 70%-ը ավելի շատ առևտուր է անում Չինաստանի, քան՝ ԱՄՆ-ի հետ, իսկ այդ երկրների ավելի քան կեսի դեպքում Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնակի գերազանցում է ԱՄՆ-ի հետ առևտուրը։

Թրամփի խոսքերով՝ Միացյալ Նահանգները կարող է լինել մեծ ունիվերմագ, բայց այնտեղ և աշխարհի խանութներում գնվող ապրանքները արտադրվում են Չինաստանում, ասվում է հոդվածում։ Չինաստանը առաջատար է դարձել էլեկտրական տրանսպորտային միջոցների և մարտկոցների, ռոբոտաշինության, քվանտային կապի և վերականգնվող տեխնոլոգիաների ոլորտում։ Քսան տարի առաջ Միացյալ Նահանգները Չինաստանից առաջ է եղել պաշտպանության, էներգետիկայի, համակարգչային տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիայի համար կարևորագույն 64 ոլորտներից 60-ում։ Սակայն այժմ Չինաստանը առաջատար է նման տեխնոլոգիաների 57 ոլորտներում։

Միացյալ Նահանգները շարունակում է առաջատար մնալ որոշ ոլորտներում, ինչպիսիք են Արհեստական բանակնաությունը (AI) և քվանտային հաշվարկները, սակայն Չինաստանը արագորեն հասնում է նրան։ Չինական DeepSeek մոդելի գործարկումը ցնցել է արհեստական բանականության համայնքին իր արագությամբ և բարդությամբ։ Այն գրեթե չի զիջում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների կողմից մշակված զգալիորեն ավելի թանկ մոդելներին։ Ավելին, ըստ Microsoft-ի արհեստական բանականության բարձրաստիճան ներկայացուցչի տեղեկությունների՝ DeepSeek-ի հաջորդ սերունդը կարող է գերազանցել OpenAI-ի և ԱՄՆ այլ ընկերությունների ամենաառաջադեմ մոդելներին։

Վաշինգտոնի դաշնակիցները Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում գնալով ավելի ու ավելի են մտահոգվում, որ «Ամերիկան առաջինը» քաղաքականությունը իրենց դնում է վերջին տեղում։ Նրանց հրամայվել է պաշտպանել իրենց շահերը, վճարել 15% կամ ավելի մաքսատուրքեր, իսկ Կանադայի և Դանիայի պարագայում՝ զիջել տարածքներ։ Ինչպես նշում է մեկնաբանը՝ դրա հետևանքով նրանք մերձենում են միմյանց հետ և կրճատում Վաշինգտոնի հետ ռազմական, տնտեսական ու քաղաքական կապերը։