Մեկնաբանություն - Որո՞նք են Իրանի հետ կապված Արևմուտքի իրական նպատակները
Լուսաբանելով ԻԻՀ առաջնորդի վերջին ելույթը, միջազգային լրատվամիջոցները հատուկ ուշադրություն են դարձրել նրա հայտարարությունների այն հատվածներին, որոնցում ասվում էր. «Միջուկային ծրագիրը, հարստացումը և մարդու իրավունքները պատրվակներ են. նրանք ուզում են ձեր կրոնն ու գիտելիքները»։
Այս վերլուծությունները ևս մեկ անգամ ընդգծում են Իսլամական Հանրապետության տեսակետի կարևորությունը Արևմուտքի շահերի և Իրանի նկատմամբ մտադրությունների վերաբերյալ։
Հուլիսի 29-ին Իրանում կայացավ Սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված 12-օրյա պատերազմի նահատակների հիշատակի արարողությոնը, որի ընթացքում ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմնված է «կրոնի» և «գիտելիքի» վրա։ Հիշեցնելով այս երկու բաղադրիչների տեղը իսլամական համակարգի զարգացման և շարունակականության մեջ, նա ընդգծեց, որ այս նույն գործոններն են թշնամիներին մշտապես ստիպել նահանջել։
Խոսելով Իրանի նկատմամբ Արևմուտքի թշնամանքի իրական պատճառների մասին, առաջնորդն ասել է, որ արևմտյան երկրների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների դիմադրությունը պայմանավորված է ոչ թե միջուկային կամ մարդու իրավունքների հարցերով, այլ կրոնի և գիտական առաջընթացի ազդեցությամբ: Նրա կարծիքով՝ Արևմուտքը դեմ է իրանցիների կրոնական միասնությանը, հավատքի աճին և գիտելիքների տարածմանը։ Գգիտական աճը, հատկապես հետհեղափոխական շրջանում, ուսանողների թվի և գիտական արտադրության ծավալների աճի հետ մեկտեղ, այն ուժեղ կողմն է, որը մտահոգում է արևմտյան տերություններին։
ԱՄՆ Կոնգրեսին մոտ գտնվող Ժողովրդավարությունների պաշտպանության ինստիտուտը, որը վերլուծական կենտրոն է, արձագանքել է այս դիտարկումներին՝ նշելով. «Իրանը մտադիր չէ դադարեցնել իր միջուկային ծրագիրը և շարունակելու է աջակցել Դիմադրության առանցքին։ Կկենտրոնը նշել է, որ հեղափոխության առաջնորդի խոսքերը վկայում են իր հրթիռային կարողությունները վերականգնելու և տարածաշրջանային դիրքերը պահպանելու Իրանի վճռականության մասին։ Այաթոլլահ խամենեին հայտարարեց, որ վերջին պատերազմը չի փոխել Իրանի մոտեցումը։
Ներքին և միջազգային վերլուծություններում ընդգծվում է, որ Արևմուտքը գլոբալ հարցերին վերաբերվում է երկակի չափանիշներով։ Չնայած Արևմուտքի դաշնակից երկրներում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին, միայն Իրանն է թիրախավորվում քարոզչության և քաղաքական հայտարարությունների միջոցով։ Միջուկային ծրագրի կամ Դիմադրության խմբերին աջակցության վերաբերյալ մեղադրանքներն իրականում քողարկում են Իսլամական Հանրապետության անկախության ձգտման և առաջընթացի կապակցությամբ մտահոգությունները։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանը կարողացել է զգալիորեն նվազեցնել իր կախվածությունը օտարերկրյա պետություններից այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են նավթը, գազը, նավթաքիմիական արդյունաբերությունը և ծանր արդյունաբերությունը։ Իրանը զգալի առաջընթաց է գրանցել նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նանոտեխնոլոգիան, ցողունային բջիջները և տիեզերական արդյունաբերությունը։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Իրանի գիտական առաջընթացը եղել է արտաքին ճնշումների ուժեղացման հիմնական գործոններից մեկը։ Երկրում համալսարանների թիվը հեղափոխությունից առաջ եղած 15-ից հասել է ավելի քան 2640-ի: Ուսանողների թիվը 155 հազարից աճել է մինչև ավելի քան 4 միլիոն 200 հազարի։ Տպագրված գիտական հոդվածների և արտոնագրերի թվի աճն ու Իրանի դիրքը ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես նանո և միջուկային ոլորտներում, նույնպես նշանակալի են։
Իրանի նկատմամբ Արևմուտքի թշնամանքը չի կարող սահմանափակվել միայն տեխնիկական կամ քաղաքական պատճառներով։ Ինչպես նշվել է նաև հեղափոխության առաջնորդի հայտարարություններում, Արևմուտքի ընդդիմությունն ավելի խորը արմատներ ունի և հակադրվում է կրոնի և գիտելիքների վրա հիմնված և իր անկախությունը պահպանող հասարակությանը։ Սա այն դեպքում, երբ Իրանի գիտական և տեխնոլոգիական առաջընթացն այնքան մեծ է, որ նույնիսկ թշնամիներն են ընդունում դա։ Արևմուտքի տեսանկյունից կրոնի և իմաստության համադրությունը, հատկապես Իրանի նման անկախ և ազդեցիկ երկրում, համարվում է երկարաժամկետ սպառնալիք համաշխարհային գերիշխող կառուցվածքի համար։ Այս փաստը բացատրում է, թե ինչու են շարունակվում ճնշումներն ու արդարացումները։